Իշխան Սաղաթելյանը՝ ԱԱԾ մեկուսարանից. Հայրենիքի դավաճանները պատասխան են տալու հայ ժողովրդի և հայոց պատմության առջև
ՀՅԴ ՀՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ազգային անվտանգության մեկուսարանից հայտնում է, որ պայքարը շարունակվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
ԱԱԾ մեկուսարանից փոխանցում եմ, որ մեր պայքարը շարունակվում է՝ այն այլընտրանք չունի: Հայաստանի իշխանությունը զավթած անհայրենիքների խմբակը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշել է ամեն գնով լռեցնել Հայրենիքի կործանման դավադիր ծրագիրը ձախողել փորձող ցանկացածին:
Բայց մենք կորցնելու ոչինչ այլևս չունենք, մենք շարունակելու ենք այս պայքարը մինչև կարողանանք հույսի լույս վառել այս խավարում:
Մեր կամք անկոտրում է, հայրենիքի դավաճանները պատասխան են տալու հայ ժողովրդի և հայոց պատմության առջև:
Այս պահից բոլորս քաղբանտարկյալ ենք մեր երկրում, մինչև կկոտրենք մեզ խեղդող բռնակալության շղթաները»,- նշված է նրա հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Իշխան Սաղաթելյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտել) հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով:
Հարակից հրապարակումներ`
- Լիլիթ Գալստյան. ԱԱԾ աշխատակիցները ՀՅԴ գրասենյակից Արծվիկ Մինասյանին հրավիրեցին ԱԱԾ
- Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրգործով ձերբակալվել է 10 անձ
- Իշխան Սաղաթելյանին հրավիրել են ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան