Իշխան Սաղաթելյանն ազատ արձակվեց
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ազատ արձակվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նրան ձերբակալելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։
Դատարանից դուրս գալուց հետո Ի.Սաղաթելյանն ասաց, որ պայքարը շարունակվելու է, պետք է հեռացնեն Նիկոլ Փաշինյանին։
«Սա հայրենիքի փրկության պայքար է, պետք է հեռացնենք այդ չարիքին։ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի վրա անեծք է, պետք է հեռանա, որպեսզի փրկենք մեր հայրենիքը»,- ասաց նա։
«Ակնհայտ է, որ Իշխան Սաղաթելյանի նկատմամբ իրականացվում է խայտառակ քաղաքական հետապնդում, նրանք գտնվում են ապօրինի անազատության մեջ։ Նրանց ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով բողոքներն արդեն իսկ ուղարկվել են դատարան»,- ավելի վաղ հայտնել էին Ի.Սաղաթելյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը։
Հիշեցնենք, որ Ի.Սաղաթելյանը ձերբակալվել էր երեկ ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով (Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյան. Տղե՛ս, խոստումս ուժի մեջ է՝ քո հարսանիքը Շուշիում ենք անելու
- Պաշտպաններ. Արթուր Վանեցյանի ու Իշխան Սաղաթելյանի նկատմամբ իրականացվում է խայտառակ քաղաքական հետապնդում
- Իշխան Սաղաթելյանը՝ ԱԱԾ մեկուսարանից. Հայրենիքի դավաճանները պատասխան են տալու հայ ժողովրդի և հայոց պատմության առջև
- Իշխան Սաղաթելյանին հրավիրել են ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին