Իշխան Սաղաթելյանին, Արթուր Վանեցյանին հրավիրել են ՀՔԾ. Պաշտպան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ձերբակալումը։ Այս մասին դատարանից դուրս գալով ասաց Իշխան Սաղաթելյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Սակայն տարօրինակն այն է, որ նորից հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն։ Ինչպես Իշխան Սաղաթելյանին, այնպես էլ Արթուր Վանեցյանին հրավիրել են ՀՔԾ։ Այնտեղ կպարզենք, թե ինչու են հրավիրված»,- հայտնեց Լուսինե Սահակյանը։
Նա ասաց, որ, փաստորեն, դատարանները հրաժարվեցին օգնել իշխանություններին, որպեսզի մեր հայրենիքը նրանք հեշտությամբ հանձնեն․ «Շարունակությունը մնում է ժողովրդին»։
Հիշեցնենք, որ Ի.Սաղաթելյանը ձերբակալվել էր երեկ ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով (Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյանն ազատ արձակվեց
- Իշխան Սաղաթելյան. Տղե՛ս, խոստումս ուժի մեջ է՝ քո հարսանիքը Շուշիում ենք անելու
- Վանեցյան. Միակ նպատակը եղել է ինձ ազատությունից երեք օրով զրկելը
- Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց
- Պաշտպաններ. Արթուր Վանեցյանի ու Իշխան Սաղաթելյանի նկատմամբ իրականացվում է խայտառակ քաղաքական հետապնդում
- Իշխանությունը հերթական անգամ «կաշին փրկող» հայտարարություն տարածեց. Արտակ Զաքարյան
- Իշխան Սաղաթելյանը՝ ԱԱԾ մեկուսարանից. Հայրենիքի դավաճանները պատասխան են տալու հայ ժողովրդի և հայոց պատմության առջև
- ՀԱԿ. Իշխանությունը որդեգրել է առճակատումը խորացնելու դիրքորոշում
- Իշխան Սաղաթելյանին հրավիրել են ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան