Խաչիկ Գալստյան. Հենց այս պահին ձևավորում են բանդաներ ժողովրդի բնական ընդվզումը սաստելու համար
«Հայաստանում գոյություն չունի օրինական իշխանություն, այն զավթել են մի խումբ հրոսակախմբի ներկայացուցիչներ, որոնք հենց այս պահին ձևավորվում են բանդաներ ժողովրդի բնական ընդվզումը սաստելու համար»,- ասուլիսում ասաց «Հայրենիք» կուսակցությունից Խաչիկ Գալստյանը։
Նա նշեց, որ այս հրոսակախմբերն ունեն հստակ հրահանգ քաղաքացիական բախումների տանել մեր հասարակությանը։
«Արտաքին թշնամու դեմ խայտառակ պարտությունից հետ, ստորացուցիչ, նվաստացուցիչ, համաձայնությունից հետո Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել արյուն թափել նաև երկրի ներսում»,- ընդգծեց Խ.Գալստյանը։
Նա նշեց, որ երբեք կյանքում զենք չի վերցրել, բայց պատերազմի այս օրերին երկու անգամ եղել է Արցախում, երկրորդ անգամ զենքը ձեռքին մասնակցել է մարտական գործողություններին։
«Դրանից հետո ով ինձ կասի դասալիք ես, այդ մարդը շնաբարո դուրսպրծուկ է։ Լսում ես, Նիկոլ»,- ասաց «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչը։
Նրա խոսքով, պետք է ազգովի ոտքի կանգնել, որպեսզի Շուշին չդառնա Շուշա, իսկ դրա համար պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա։
«Հասկացեք, ժողովուրդ, ուրիշ բան մենք չենք ուզում այս պահին, ուզում ենք փրկենք մեր ազգի արժանապատվությունը։ Ես չեմ ուզում ստորացուցիչ պայմանագրով սերունդ դաստիարակել»,- ասաց նա։
Ասուլիսին ներկա ՀՀԿ-ից Աննա Մկրտչյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի գործողությունները 2,5 տարում բացառապես ուղղված են բոլոր ոլորտներում, բոլոր դաշտերում հայ ժողովրդին, հայկական երկու պետականությունները մենակ թողնելուն, նրա քայլերը, հայտարարություններն ուղղված էին հայ ժողովրդին կանգնեցնելու հայրենական պատերազմի առաջ։
Ասուլիսին ներկա «Ազգային օրակարգ» կուսակցությունից Արա Գասպարյանն ասաց, որ կապիտուլյացիոն փաստաթուղթը Հայաստանի պատմության ամենախայտառակ էջերից էր։
«Նիկոլ Փաշինյանն ու այսօրվա վարչակազմը պետք է հեռանան, նրանք այլևս քաղաքականության մեջ լինելու բարոյական իրավունք չունենան, երկիրն այս վիճակից դուրս բերելու ունակություններ, հմտություններ չունեն։
«Ծանր վիճակում ենք, բայց կան ելքեր։ Ամենակարևորը՝ այս իրավիճակից դուրս գալուց հետո երկիրը պետք է տանենք նորացման, արդիականացման ճանապարհով։ Ի՞նչ եք կարծում՝ Փաշինյանն ու նրա ապիկար վարչակազմը ի վիճակի՞ են դա անելու։ Բնականաբար ոչ, նրանց խնդիրն այս ընթացքում հողերի հանձնում էր, որն իրականացվեց այս խայտառակ կապիտուլյացիոն պայմանագրով»,- ասաց Ա. Գասպարյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հայրենիք». Նոյեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ին, միացե՛ք երթին
- Իշխան Սաղաթելյանը՝ ԱԱԾ մեկուսարանից. Հայրենիքի դավաճանները պատասխան են տալու հայ ժողովրդի և հայոց պատմության առջև
- Արթուր Վանեցյան. Անզիջում է պայքարն այս դավաճանական փաստաթղթի և այն գաղտագողի ստորագրած անձի դեմ
- Լիլիթ Գալստյան. Մեզ մեր քաղաքական իշխանությունը պարտադրեց հայրենազրկում
- Տոնոյանը՝ իմքայլականներին. Թողնեն հումանիտար միջացք, որպեսզի նրանց կարողանանք փրկել ժողովրդի ցասումից
- Լիլիթ Գալստյան. ԱԱԾ աշխատակիցները ՀՅԴ գրասենյակից Արծվիկ Մինասյանին հրավիրեցին ԱԱԾ
- Վարդան Ոսկանյան. Ի գիտություն Արթուր Վանեցյանի հայտարարությունը «սենսացիա» դարձրած քարոզչամիջոցների