Ես երբեք իմ կյանքի ողջ ընթացքում չեմ եղել այսչափ խաբված, մոլորված. Հասմիկ Պապյան
Օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը նոյեմբերի 9-ը լույս 10-ի գիշերը հողերը հանձնելու վերաբերյալ արված հայտարարություն համարում է «մեզ բոլորիս շանթահարած լուր»։ Հենց այդ օրը, նրա խոսքով, գրվել է մեր պատմության սև էջերից մեկը։
Հանրահավաքի ժամանակ նա նշեց, որպեսզի մեր զավակները չերգեն՝ «ես պանդուխտ եմ, էս տեղերին ծանոթ չեմ, քույրիկ ասա որն է ճամփան Շուշիի», պետք է համախմբվել ու ելք փնտրել այս իրավիճակից։
«Ես երբեք իմ կյանքի ողջ ընթացքում չեմ եղել այսչափ խաբված, մոլորված, որովհետև մեզ 45 օր շարունակ հավատացնում էին, վստահեցնում էին, որ մենք հաղթելու ենք, մենք արդեն հաղթել ենք, անպարտելի ենք, և մեր թիկունքից այսպիսի որոշում։ Տեղի է ունեցել պետական մեծամասշտաբ դավաճանություն, պետք է փորձենք ելք գտնել այս դժվարին իրավիճակից, որը մեզ ֆիզիկապես և հոգեպես փլուզել է»,- ասաց ճանաչված երգչուհի Հասմիկ Պապյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան