Ինքնակազմակերպվել, չտրվել Փաշինյանի «գործուղած» կալանավոր սադրիչներին. քաղաքագետի կոչը
«Սիրելի ժողովուրդ, համազգային աղետին մնացել է երեք օր: Մենք գրեթե ժամանակ չունենք: Դավաճանական իր մղումներում այս իշխանությունն այնքան հետևողական է, որ ամենավերջին ստորությունների է դիմում` սկսած քաղաքական ձերբակալություններից, ավարտելով սադրիչների խմբեր ժողովուրդի մեջ ուղարկելով և զինվոր-ժողովուրդ բախումներ բեմադրելու ստոր մարտավարությամբ:
Երեկ ես իմ օրն ավարտեցի Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում, որտեղ բերման էի ենթարկվել և որտեղ տեսա այդ սադրիչներից մեկին` ցուցարարների մեջ պայթուցիկ նետողին: Մի վիժվածք, որը հպարտ ասում էր` կալանավոր տղա եմ: Ահա այդ կալանավորին, փաստորեն, մի քանի ժամով «գործուղել» էին ԱԺ դիմաց ցույց իրականացնող ժողովրդի մոտ, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ուղերձը փոխանցի Արցախի ճակատագրից սարսափած քաղաքացիներին:
Սիրելի ընկերներ, մենք կանգնելու իրավունք չունենք: Այսօր ժամը 17:00-ին կրկին հավաքվում ենք: Այս անգամ Մատենադարանի հրապարակում: Խնդրում և պահանջում եմ` միացեք Արցախը փրկելու այս շարժմանը: Օրվա ընթացքում ինքնակազմակերպվեք, քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացրեք, իսկ երեկոյան եկեք Մատենադարան: Կրկնում եմ` ազգային աղետին մնաց 3 օր: Ժամանակ չունենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Իմ քայլը». խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել ՀՀ կայունության խաթարման նպատակ ունեցող որևէ նիստի
- Միքայել Մինասյան. Թաքուն հայրենիք հանձնած դավաճանությունը չդատապարտելով ինքներդ եք դառնում դավաճան
- Այս պահին ԱԺ շենքի դիմաց շարունակվում է բողոքի ակցիան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան