«Մեկ Հայաստան». Իշխանությունները չունեն իրավիճակը հաղթահարելու և ճգնաժամից դուրս գալու որևէ ծրագիր և պատկերացում
«Մեկ Հայաստան» կուսակցությունը, որի նախագահ Արթուր Ղազինյանն ընդդիմադիր մուս առաջնորդների հետ ձերբակալված է, տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Հայատանի Հանրապետությունն այսօր գտնվում է չափազանց խորը քաղաքական և անվտանգային ճգնաժամի մեջ։ Իշխանությունները տապալել են իրենց աշխատանքը բոլոր բնագավառներում։ Այսօր ունենք տանուլ տված պատերազմ, հայրենիքի կորուստ, թշնամու առաջ ստորացուցիչ և անվերապահ կապիտուլյացիայի փաստ, տասնյակ հազարավոր տեղահանվածների և փախստականների առկայություն, որը առաջիկա օրերին կավելանա ևս տասնյակ հազարներով։
Այս ամենի պատասխանատուն միանշանակորեն գործող իշխանություններն են։ Այս պայմաններում իշխանությունները չունեն իրավիճակը հաղթահարելու և ճգնաժամից դուրս գալու որևէ ծրագիր և պատկերացում․ փոխարենը հանրությանը մատուցվում են միայն իրենց անտեղյակությունը և իրավիճակի համար մեղավորությունը ուրիշի վրա բարդելու ինչ ինչ մանիպուլյացիոն արդարացումներ։
Հանրությունը չի կարող ունենալ որոշակի որևէ վստահություն, թե այս իշխանությունը ի վիճակի կլինի փոխել որևէ իրավիճակ և երկիրը դուրս բերել ժամ առ ժամ խորացող սարսափելի ճգնաժամից և ավելին՝ ոչ ոք վստահ չէ, որ առաջիկայում չենք ունենա նորանոր այլ կորուստներ։ Այս պայմաններում մեր կուսակցությունը՝ մտահոգ լինելով երկրի ապագայով և անվտանգությամբ, փորձում է ելք գտնել ստեղծված իրավիճակից և դրանով է պայմանավորված այն օրակարգը, որը առաջարկվել է հանրությանը և պահանջը գործող իշխանություններին։ Մեր կարծիքով գործող իշխանությունը այս մտահոգությունը և առաջարկները պետք է ընկալեր որպես իրեն մեկնած օգնության ձեռք։
Փոխարենը՝ իշխանությունները, ինչպես մեզ, այնպես էլ մյուս քաղաքական ուժերին, մեղադրում են հանուն իշխանության պայքար մղելու և իբրև թե ներքին անկայունություն հրահրելու մեջ։ Սրանով է պայմանավորված, մասնավորապես «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինայանի նկատմամբ սկսված շինծու քրեական հետապնդումը, որն իր բնույթսվ միայն և միայն քաղաքական է։
Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր մտահոգ են երկրի և ժողովրդի ճակատագրով, միանալ 17 կուսակցությունների առաջարկով նախատեսված, այսօրվա հանդիպմանը, որը տեղի կունենա ժամը 17։00-ին Մատենադարանի մոտ»։
Հարակից հրապարակումներ`
- «Հայրենիք». Քիչ առաջ խոսեց դավաճան Նիկոլ Փաշինյանը, որը ստեց ծայրից ծայր
- «Հայրենիք». Նոյեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ին, միացե՛ք երթին
- Իշխան Սաղաթելյանը՝ ԱԱԾ մեկուսարանից. Հայրենիքի դավաճանները պատասխան են տալու հայ ժողովրդի և հայոց պատմության առջև
- Լիլիթ Գալստյան. Մեզ մեր քաղաքական իշխանությունը պարտադրեց հայրենազրկում
- Ձերբակալված է «Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Արա Հակոբյանը
- Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրգործով ձերբակալվել է 10 անձ
- Ծառուկյանը, Վանեցյանը, Շարմազանովը, Արա Սահակյանը ձերբակալվեցին
- ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան