ՌԴ-ն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկման համատեղ կենտրոն ստեղծելու հուշագիր են ստորագրել
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկման համատեղ կենտրոնի ստեղծման մասին հուշագիր են ստորագրել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ՝ հայտնել են Ռուսաստանի ՊՆ-ից։
Շոյգուն նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների պայմանավորվածությունները և ռուսական խաղաղապահների տեղակայումը թույլ են տվել կանգնեցնել արյունահեղությունը և պայմաններ ստեղծել խաղաղ կյանքին վերադարձի համար։
«Ռուս խաղաղապահների ներկայությունը կայունություն կապահովի ճգնաժամային տարածաշրջանում, կկանգնեցնի փախստականների հոսքերը, կնպաստի նրանց վերադարձին բնակության վայրեր»,- ասել է նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա ․հրապարակվել է ռուս խաղաղապահների տեղակայման քարտեղը
- Վրաստանը օդային տարածքը բացել է ռուս խաղաղապահների Ղարաբաղ տեղափոխման համար
- Լեռնային Ղարաբաղում կտեղակայվեն միայն ռուս խաղաղապահներ. ՌԴ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան