Գնում է մեծ մրցակցություն, որտեղ մենք ունենք սահմանափակ ռեսուրսներ ազդելու համար․ Ս․ Դանիելյան
Հայաստանի քաղաքական դերակատարներն այդպես էլ քաղաքական մտածողություն ձեռք չբերեցին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Սխալ դրված խնդիրն ու սխալ կարգախոսը տանում է տապալման, և՝ հակառակը։
17 կուսակցությունների առաջ քաշած կարգախոսները տանում են փակուղի, համապատասխան արդյունքներով։
Նիկոլը Պարտված է, նա տապալել է ամեն ինչ ու պետք է հեռանա, սակայն ի՞նչ է առաջարկում ներկայիս ընդդիմությունը։
Եկեք սթափ գնահատենք իրադրությունը։ Մեր տարածաշրջանում մեծ աշխարքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում։ Մեծ խաղացողներն են որոշում կայացնում, մեր խնդիրն է դրանցից օգտվել, ինչը պահանջում է ճիշտ կողմնորոշվել իրավիճակում։ Իշխանության փոփոխություն պահանջող ուժերը պետք է ստեղծված իրողությունները ճիշտ գնահատեն, որովհետև փոխել իշխանությունը, նշանակում է ուրվագծել Հայաստանի հնարավոր նոր կառավարության քաղաքականությունն, ինչը պետք է "խոսա" իրողության հետ։
Եթե առաջ քաշած կարգախոսները դրանց մեջ չեն տեղավորվում, ապա իշխանության փոփոխություն չի կայանա, ինչն հիմա անհրաժեշտ է։
Հիմա անցնենք բուն թեմային։ Եթե ընդդիմության կարգախոսն է հրաժարվել Նիկոլի կողմից ստորագրած վատագույն փաստաթղթից, նշանակում է չտեսնել իրականությունը և Հայաստանին մղել նոր պատերազմի, ինչին հիմա պատրաստ չենք (նաև հասարակությունը պատրաստ չէ), նաև անընդունելի լինել արտաքին խաղացողների համար, որոնք արդեն զինված ուժեր են մտցրել տարածաշրջան և իրենց աշխարքաղաքական խնդիրներն են լուծում։ Գնում է մեծ մրցակցություն, որտեղ մենք ունենք սահմանափակ ռեսուրսներ ազդելու համար։
Պետք է խնդիրներ ճիշտ դնել, լինել անկեղծ հասարակության հետ, չխաղալ նրա էմոցիաների վրա ու լինել կոնստրուկտիվ արտաքին խաղացողների համար։
Խնդիրներն առավել քան պարզ են․
- ընդունել փաստաթուղն, այսինքն ընդունել աշխարքաղաքական նոր իրողությունը (որքան էլ դա ցավալի չլինի, գնացքն արդեն գնացել է),
- Սերտ աշխատել Ռուսաստանի և Մինսկի խմբի մյուս երկրների հետ փաստաթղթի շրջանակում հնարավոր ձեռքբերումների համար (նաև տարածքային՝ Հադրութ և այլն), իսկ դա հնարավոր է, ինչպես նաև ապագայում ( գուցե մոտ ապագայում), լուծել Արցախի կարգավիճակի խնդիրն,
- կազմակերպել արցախցիները վերադարձը,
- ներկայացնել ազգային օրակարգ ունեցող ժամանակավոր կառավարության կազմն ու մի քանի ամսվա ծրագիրը,
- գարնանը պատրաստվել ԱԺ նոր ընտրություններին,
- հա, չմոռանալ նոր վարչապետի անունը հայտնել»,- գրել է նա։