Վարդան Ոսկանյան. Ի գիտություն Արթուր Վանեցյանի հայտարարությունը «սենսացիա» դարձրած քարոզչամիջոցների
«Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանը գրում է.
«Ի գիտություն «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հայտարարությունը «սենսացիա» և էժանագին շահարկումների առարկա դարձրած որոշ քարոզչամիջոցների ՝
Վանեցյանը լինելով բարձրաստիճան սպա և տիրապետելով մարտական գործողությունների ղեկավարման առանձնահատկություններին՝ «ավելի լավ է թողներ Արցախը, բայց ոչ մի փաստաթուղթ չստորագրեր» և դրան անմիջապես հաջորդող Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններում ամրանալու անհրաժեշտության ձևակերպմամբ, բնականաբար նկատի է ունեցել ստեղծված իրավիճակում Քարվաճառի և Քաշաթաղի տարածքների պահպանությամբ Արցախի հետագա լիակատար ազատագրումը հաջող և արդյունավետ կազմակերպելու նպատակով տակտիկական նահանջի անհրաժեշտությունը, եթե բանը հասել էր նրան, որ ըստ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, հանձնվելու էր նաև Ստեփանակերտը։
Կրկնում եմ՝ խոսքը բացառապես հայկական զորամիավորումների տակտիկական նահանջի, ռեսուրսները չփոշիացնելու, վերադասավորման և հաջող պաշտպանության ու Արցախի լիակատար ազատագրմանը միտված հակահարձակման կազմակերպման նպատակով անհրաժեշտ բնագծեր զբաղեցնելու և նախապատրաստվելու համար ժամանակ շահելու մասին էր:
Մինչդեռ կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը, որ ստորագրել է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ոչ միայն ի չիք է դարձնում այդ հնարավորությունը, այլ նաև հարցականի տակ է դնում, ըստ այդ ամոթալի փաստաթղթի, մասնատման ենթարկվող Արցախի և Հայաստանի Հանրապետության հատկապես հարավի հետագա անվտանգ գոյությունը՝ նաև բուն Ադրբեջանի և Նախիջևանի միջև մեր տարածքով կապ ապահովելու խիստ վտանգավոր պարտավորության պայմաններում:
Հ. Գ. Հայրենիք հանձնող, հայ ժողովրդին 44 օր խաբելով դավադիր հայտարարությունը գաղտնի ստորագրած վարչապետի պաշտոնը զբաղեցնող դավաճանին սպասարկող ֆեյքային բանակների և քարոզչամիջոցների ղեկավարներ, դուք կարեկցանքի ու արգահատանքի եք արժանի, իսկ հայրենանվեր անձանց վարկաբեկելու ձեր խղճուկ փորձերը միանշանակորեն դատապարտված են ձախողման:
Մեր ազգը և պետությունը ձեզ չեն ներելու...»։
Հարակից հրապարակումներ`
- Ծառուկյանը, Վանեցյանը, Շարմազանովը, Արա Սահակյանը ձերբակալվեցին
- Այս երկրի միակ դավաճանը Նիկոլ Փաշինյանն է․Վանեցյան
- ԱԺ-ից մոտից Արթուր Վանեցյանը գնաց ԱԱԾ
- Արթուր Վանեցյան. ԱԱԾ-ից ծանուցում եմ ստացել
- Արթուր Վանեցյան. Այսօր ևս մեկ անգամ ասում եմ՝ Նիկոլ, կանգ առ
- Վանեցյան. Քաղաքական ուժերը կպարտադրեն Նիկոլ Փաշինյանին հեռանալ
- Վանեցյան. Նիկոլ Փաշինյանի ճակատին ամբողջ կյանքում դաջվեց դավաճանի պիտակը
- Արթուր Վանեցյան. Հայտնի օլիգարխների թիկնապահներին ԱԱԾ համազգեստ են հագցնում, որ ընդդիմադիրներին ձերբակալեն
- Արթուր Վանեցյան. Նիկոլ Փաշինյանը քրոնիկ ստախոս է, ստում է ցանկացած առիթով
- Արթուր Վանեցյան. Միակ մեղավորը Հայաստանում այսօր պաշտոնավարող դավաճանների խմբակն է
- ՀՀ նախագահը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ
- Արթուր Վանեցյան. Թույլ չենք տա քաղաքական անմեղսունակ որոշումները արդարացնել ի հաշիվ մեր հերոսական բանակի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին