Տիգրան Աբրահամյան. Նիկոլ, մարդիկ ասում են՝ ունեցվածք հանելու խնդիր ունենք, տեղյա՞կ է ստորագրողը
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Նիկոլ, ստորագրածդ փաստաթղթով Քարվաճառը նոյեմբերի 15-ին հանձնում ես։
Ասեմ քեզ, որ երեկ այնտեղ եմ եղել։ Շատ մարդկանց հետ հանդիպել՝ գործարարներից ուղղակի գյուղատնտեսությամբ զբաղվողների։
Չասեմ, թե քեզ, քո մասին ինչեր են խոսում, ինչ քֆուրներով։ Բայց այս աղետին զուգահեռ ինձ մի հարցադրում էին անում։
Ասում էին՝ փաստաթուղթ ստորագրողը, որ այդ ժամետներն է դրել՝ տեղյակ է՞, որ ունեցվածք հանելու խնդիր ունենք, տեղյակ է, որ եթե նույնիսկ դուրս գանք, ապա իր հետ ինչ ենք անելու, մի մասը առհասարակ ցանկություն չունի և դուրս չի գալու։
Մի մասը, ովքեր դուրս են գալու ամսի 15-ին՝ դիրքերում են. ուզենան էլ չեն կարող ունեցվածք փրկել։
Ի դեպ, եթե տվածդ տարածքներից մարդկանց մի մասը դուրս գա ու հետո իրենց մազից պակասի...
ՀԳ. Երեկ նաև Դադիվանքում եղա, մարդաշատ էր, մարդիկ հուզված էին, միգուցե իսկզբանե եկել էին հրաժեշտ տալու մեր Սրբավայրին, բայց իրականում մարդիկ իրենց պարտված չէին համարում, նրանց մեջ ավելի շատ պայքարի, քան հանձնվելու կամք տեսա»։
Լուսանկարները՝ Տ. Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Ում թվում է, թե մեր կռիվն ավարտվել է՝ չարաչար սխալվում է
- Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին. Չհամարձակվես բոլոր ուղղություններով տապալումներդ զինված ուժերի վրա բարդել
- Տիգրան Աբրահամյան. Պատասխանատվությունից փախնելու շքերթ է
- Տիգրան Աբրահամյան. Ցանկացած փոխանցվող տեղեկատվություն պետք է լինի հավասարակշռված
- Յուրաքանչյուրս պարտավոր ենք ընդմիշտ լինել պատերազմում զոհվածների ընտանիքների կողքին. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան