Ռուս խաղաղապահները մտել են Ստեփանակերտ
Ռուսաստանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի խաղաղապահ գումարտակն այսօր ժամը 18։00-ին մտել է Ստեփանակերտ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ռուսական խաղաղապահ զորախմբի առաջնապահ ստորաբաժանումները սկսեցին կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի և ռազմական գործողությունների մասին պայմանավորվածությունների մոնիթորինգի առաջադրանքները: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- ասել է նա:
Գեներալ-մայորը նշել է, որ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում տեղակայվել է 10 դիտակետ, որոնիցից 4-ը գտնվում են «Հարավ» պատասխանատվության գոտում։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ՊՆ-ն համոզված է, որ երկրի զինված ուժերը մաս են կազմելու Լեռնային Ղարաբաղի խաղաղապահներին
- Ռուսական ուղղաթիռները կօգտագործվեն Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ գործողություններում
- 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա ․հրապարակվել է ռուս խաղաղապահների տեղակայման քարտեղը
- Պեսկով. Խաղաղապահների գործառույթները, ներառյալ մշակութային և կրոնական օբյեկտների պաշտպանությունը, պետք է հստակեցվեն
- Եվս 12 ինքնաթիռ խաղաղապահներ են բերվել Ռուսաստանից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան