Ում համար փողն է կարևոր՝ այդ փաստաթղթով 50 միլիարդ դոլարի պարտավորություն է լինելու Հայաստանի վրա. Հայրապետյան
«Փորձում են վարկաբեկել մեր ցույցը, որը նախկինների կամ որևէ մեկի իշխանության գալու համար չէ, այլ միայն այս չարաբաստիկ փաստաթուղթը, որն Արցախի և Հայաստանի կապիտուլյացիա է, չեղարկման պահանջ, քանի դեռ ժամանակ ու հնարավորություն կա։ Դուք, որ մեզ մեղադրում, պիտակավորում և վիրավորում եք տանը կամ այլ տեղ նստած, մեղմ ասած նստած, վաղն ի՞նչ եք ասելու ձեր երեխաներին ու թոռներին։ Որ թույլ տվեցիք իրենց հայրենիքի հանձնումը թշնամուն, միայն թե որ հները չգան, չնայած էլի եմ ասում, որ սա հների գալու հարց չի։ Մենք հիմա փորձում ենք, անելու ենք հնարավորն ու անհնարինը, որ այդ փաստաթուղթը չեղարկվի և նոր բանակցություններ լինեն ու փորձենք ավելի լավ պայմաններ ստանալ։ Դրա համար 3 օրից էլ պակաս ժամանակ կա։ Ու մինչ դուք հների վերադարձ եք դնում մի նժարին, մյուսին ձեր ու մեր հայրենքի լինել-չլինելն է։
Ես ժամը 17։00 կլինեմ Մատենադարանի մոտ, անելու հնարավորն ու անհնարինը, որ այդ փաստաթուղթը չեղարկվի և այլ պայմաններով նոր բան կնքվի։ Դրա համար ունենք 3 օրից էլ պակաս ժամանակ։ Մտածեք այդ մասին ու թե ինչ եք պատասխանելու ձեր սերունդներին, ինչու չփորձեցիք միանալ ու դառնալ 18-րդ, 19-րդ և կամ այլ ուժ։ Հիմա քաղաքական պայքար չի, հիմա պայքար է խայտառակ կապիտուլյացիայի դեմ։
Ու քանի որ շատերի համար միայն գումարն է կարևոր, ուղղակի հուշեմ, որ այդ փաստաթղթով նաև 50 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ պարտավորություն է լինելու Հայաստանի վրա, որ պետք է վճարի ադրբեջանին։ Դուք եք որոշում մնալ ու մեզ փորձել պիտակավորել, թե միանալ ու պայքարել հանուն երկրի և ապագայի։
Մի ասեք էլ հույս չկա, միշտ կա, հիմա պետք է սա չեղարկվի ու այլ պայմաններով փաստաթուղթ հաստատվի՝ առանց Քարվաճառ ու մնացածը հանձնելու, առանց մեր երկրով ազերների համար միջանցք ապահովելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիքի դարպասներ» նախաձեռնության հիմնադիր Արման Հայրապետյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հաջորդ բարենպաստ պայմաններում Թուրքիան Հայաստանի տարածքով ապահովելու է կապը Ադրբեջանի հետ. Պետրոսյան
- Գյուլումյան. Թե փաստաթղթի անունը ինչ կդնեն, պետք է վավերացվի ՍԴ կողմից
- Նույնիսկ պետական ապարատում շատերը տեղյակ չեն եղել կապիտուլացիայի ստորագրելուց. Կարեն Վրթանեսյան
- Ոչ թե ՀՀ իշխանություններն են ստորագրել այդ փաստաթուղթը, այլ ՀՀ վարչապետը․ Հ․ Պապյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան