Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Արթուր Վանեցյանին ձերբակալելու որոշման դեմ պաշտպանների բողոքը եւ նրա ձերբակալությունը համարել ոչ իրավաչափ։ Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Արթուր Վանեցյանին երկու անգամ ԱԱԾ են կանչել։ Առաջին անգամ նա հարցաքննվել է որպես վկա, իսկ երկրորդ հարցաքննության ժամանակ 225.1 և 307.1 հոդվածներով ձերբակալություն է իրականացվել։ Արթուր Վանեցյանը ձերբակալվել է 225.1 (օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպել) և 307.1 (Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ) հոդվածներով։ Ձերբակալման որոշման դեմ պաշտպանները բողոք են ներկայացրել։
ԱԱԾ նախկին տնօրենի ձերբակալությունը հաջորդել էր Արցախի տարածքների մեծ մասը Ադրբեջանին հանձնելու Վարչապետի հայտարարության դեմ բողոքի ակցիաներին:
«Ակնհայտ է, որ Արթուր Վանեցյանի նկատմամբ իրականացվում է խայտառակ քաղաքական հետապնդում, նա գտնվում են ապօրինի անազատության մեջ։ Նրա ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով բողոքներն արդեն իսկ ուղարկվել են դատարան։
Փաստենք մեկ հետաքրքրական հանգամանք ևս` քաղաքական գործիչները ձերբակալվել են 3 օրով, ճիշտ մինչ այն օրը, երբ պետք է սկսեն իրագործվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլիացիոն հայտարարությամբ նախանշված քայլերը», - հայտարարել են փաստաբանները։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպաններ. Արթուր Վանեցյանի ու Իշխան Սաղաթելյանի նկատմամբ իրականացվում է խայտառակ քաղաքական հետապնդում
- Արթուր Վանեցյան. Անզիջում է պայքարն այս դավաճանական փաստաթղթի և այն գաղտագողի ստորագրած անձի դեմ
- Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրգործով ձերբակալվել է 10 անձ
- Ծառուկյանը, Վանեցյանը, Շարմազանովը, Արա Սահակյանը ձերբակալվեցին
- Այս երկրի միակ դավաճանը Նիկոլ Փաշինյանն է․Վանեցյան
- ԱԺ-ից մոտից Արթուր Վանեցյանը գնաց ԱԱԾ
- Արթուր Վանեցյան. ԱԱԾ-ից ծանուցում եմ ստացել
- Արթուր Վանեցյան. Այսօր ևս մեկ անգամ ասում եմ՝ Նիկոլ, կանգ առ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին