Մենք չպետք է ընդունենք Հայաստանին պարտադրված այս աղետալի գործարքը․ Բրեդ Շերմանը
Ռուսաստանի և Թուրքիայի աջակցությամբ հաստատված զինադադարի պայմանները, որոնք վերջ են տալիս Ադրբեջանի կողմից անառարկելի բռնություններին Արցախի և Հայաստանի դեմ, անարդար են: Թրամփի վարչակազմի բացակայությունը ակնհայտ էր և հանգեցրեց աղետալի արդյունքների Հայաստանի ժողովրդի համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը:
«Ո՞վ է կազմել հրադադարի մասին այս համաձայնագիրը: Ոչ ոք, բացի Պուտինից և Էրդողանից: Սա ԱՄՆ ղեկավարության բացակայության արդյունք է: Մենք չպետք է ընդունենք Հայաստանին պարտադրված այս աղետալի գործարքը: Մենք չպետք է դա դիտարկենք որպես վերջնական կարգավորում»,-ասում է Բրեդ Շերմանը:
Բրեդ Շերմանը դիմում է ԱՄՆ պետդեպին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ աշխատել գործընկերների հետ`արդար և հավասարակշռված երկարաժամկետ կարգավորման հասնելու համար:
«Պետք է պահպանվի Արցախի ինքնորոշման իրավունքը»,-ասում է Շերմանը:
Հարակից հրապարակումներ`
- Ջեյմս Ուորլիք․ Կողմերը պետք է սկսեն աշխատել խաղաղության վրա, որը չի երաշխավորվում միայն Մոսկվայի կողմից
- Ֆրանսիայի ԱԳ նախարար․ Բանակցությունների արդյունքում տեղահանվածները պետք է վերադառնան ու սահմանվի ԼՂ կարգավիճակը
- Պետդեպը՝ ԼՂ խնդրով ձեռք բերված հայտարարության մասին
- Ցանկացած տևական պայմանավորվածություն պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը․ Ելիսեյան պալատ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա