Կանադայի ԱԳ նախարար․ Կողմերը պետք է բանակցեն՝ հասնելու մշտական ու խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում
«Ի գիտություն ենք ընդունել Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմի հաստատումը: Մենք աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ՝ ուսումնասիրելու սույն պայմանագրի պայմաններն ու հետևանքները։ Մենք շարունակում ենք աջակցել հայ ժողովրդին, որի հետ մենք ամուր կապեր ունենք»,- այս մասին ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հայտարարության մեջ։
Շամպայնն ընդգծում է, որ ակնկալում են, որ Ադրբեջանը խստորեն կհարգի ստանձնած պարտավորությունները և ռազմական գործողությունները կդադարեն մշտապես առանց հապաղելու։
«Ինչպես նշել ենք նախկինում, Թուրքիան պետք է մնա հակամարտությունից դուրս։
Ես մշտական կապի մեջ եմ եղել ՀՀ ԱԳ նախարարի հետ՝ հասկանալու ինչպես Կանադան կարող է շարունակել աջակցել հայ ժողովրդին այս ամենադժվարին պահին, որի հետ մենք կիսում են ամուր մարդկային կապեր ու արժեքներ։
Բոլոր կողմերը պետք է բանակցեն՝ հասնելու մշտական ու խաղաղ կարգավորման՝ հայտարարված հրադադարից հետո ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,-ասվում է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ը ողջունել է Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատումը և արյունահեղության ավարտը
- Ժոզեպ Բորել․ Այժմ բանակցությունները պետք է ապահովեն, որ ցանկացած կարգավորում կայուն լինի
- Ֆրանսիայի ԱԳ նախարար․ Բանակցությունների արդյունքում տեղահանվածները պետք է վերադառնան ու սահմանվի ԼՂ կարգավիճակը
- Պետդեպը՝ ԼՂ խնդրով ձեռք բերված հայտարարության մասին
- Ցանկացած տևական պայմանավորվածություն պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը․ Ելիսեյան պալատ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան