Charlie Hebdo. Մի ծիծաղեք, Լեռնային Ղարաբաղը մեզ էլ է վերաբերվում
Ռազմատենչ և վրեժխնդիր Թուրքիայի և նույնքան ռազմատենչ և էքսպանսիոնիստ Ադրբեջանի միջև ընկած լինելով՝ Լեռնային Ղարաբաղի հայերը հայտնվել անելանելի դրության մեջ ու ունեն հստակ տպավորություն, որ մոռացված են եվրոպական ժողովրդավարությունների կողմից։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին գրել է ֆրանսիական Charlie Hebdo-ն։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ամսից ավել ռազմական առճակատումը յուրաքանչյուրիս կոչ է անում կողմ ընտրել։ Ես իմ կողմից, առանց որևէ վերապահման, Հայաստանի կողմից եմ և նրա ժողովրդի իրավունքն է ապրել՝ առանց մշտապես դիմակայելու Թուրքիայի և Ադրբեջանի կրկնակի շրջափակման, առանց ռազմական հարձակման և պոտենցիալ ներխուժման, առանց մտածելու իրենց գոյությանը սպառնացող վտանգի մասին»,- գրել է Charlie Hebdo-ն։
Բոլորը կհասկանան, որ Հայաստանում, ինչպես հայկական սփյուռքում, կա մտավախություն, որ 1915-ից հետո նոր ցեղասպանություն տեղի կունենա: Սա խնդրի մի մասն է, բայց դա միակը չէ: Նշվում է, որ «այս պատերազմը մեզ բոլորիս է վերաբերում, քանի որ մենք գիտենք դրա պատճառները», հիշեցնում տարածաշրջանի տարածքային անհեթեթ «մորթը» Ստալինի ու բոլշևիկների կողմից։
Ադրբեջանցիների ցանկությունը հստակ համապատասխանում է Էրդողանի ռազմական նպատակին. Թուրքիայի և Կասպից ծովի միջև տարածքային շարունակականություն հաստատել՝ 95% հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի տարածքը Ադրբեջանին միացնելով։
«Օսմանյան նեո-խալիֆայության այս նախագիծը, որը հիմնվում է նաև ոչ ազատական ժողովրդավարության, անսանձ ազգայնականության և իսլամի ռեակցիոն ընկալման վրա, հակասում է Եվրոպայի շահերին: Դա հակասում է հանդուրժողականությանը, բազմակարծությանը, փոքրամասնությունների նկատմամբ հարգանքին, որոնք մեր արժեքների հիմքն են: Եվրոպական արժեքների պաշտպանության գիծը գտնվում է Երևանում և Ստեփանակերտում, և որպեսզի այդ գծերը տեղի չտան, պետք է աջակցել Հայաստանին:
Մնում է Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը: Հիմա պե՞տք է ճանաչել նրա անկախությունը, թե՞ սպասել, որ ժողովուրդը քվեարկի ԵԱՀԿ-ի կողմից վերահսկվող ժողովրդավարական քվեարկության ժամանակ: Դիվանագիտությունն ու միջազգային իրավունքը թեքվում են դեպի երկրորդ լուծումը, իրատեսությունն ու խիղճը դեպի առաջինը։
Ըստ էության, արդյո՞ք այդքան դժվար է պաշտպանել Լեռնային Ղարաբաղը եվրոպական ժողովրդավարությունների համար: Դա ընդամենը 150,000 մարդ է, ովքեր չեն ցանկանում սրբվել քարտեզից»,-գրում է կայքը։
Հոդվածի նկարն էլ այսպիսին է` դանակով ջիհադիստ, որն ասում է, թե սրանք քրդերից ավելի նուրբ են, քան քրդերը, ակնարկելով Թուրքիայի կողմից վարձկանների օգտագործումը հայերի ու քրդերի դեմ։