Վանեցյան. Միակ նպատակը եղել է ինձ ազատությունից երեք օրով զրկելը
«Դավաճանական խմբակի կողմից վաճառվել է մեր հայրենիքի մի հատվածը: Իրենց դավաճանական պլանը վերջնական հանգրվանի հասցնելու համար անհրաժեշտ էր ազատությունից ինչ-որ մի առիթով զրկել այն քաղաքական կուսակցությանների ղեկավարիեն, որոնք պայքարում են այդ դավաճանական պլանն իրագործելու դեմ»,- դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Փառք Աստծո, որ մեր դատարանը ճիշտ գնահատեց իրավիճակը և արդարացի որոշում կայացրեց: Սա ուղղակի քրեական գործ չէ։ Իրականում, թե ինչ է մեղադրանքի հիմքում, չեմ կարող ասել, բայց անհեթեթ քրգործ է, որն անպայման կարճվելու է: Միակ նպատակը եղել է ինձ ազատությունից երեք օրով զրկելը»,- ասաց նա:
Ա.Վանեցյանը նշեց, որ հաղթելու են, և բոլոր դավաճանները պատասխան են տալու իրենց խղճի և օրենքի առջև. «Երեք օր ունենք, որից հետո լրանալու է այն ժամկետը, որից հետո ունենալու ենք անդառնալի կետ, չենք կարողանալու որևէ լուծում, որոշում փոխել» ։
Նա նշեց, որ միանալու է իր գործընկերների հետագա պայքարին:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Արթուր Վանեցյանին ձերբակալելու որոշման դեմ պաշտպանների բողոքը և նրա ձերբակալությունը համարել ոչ իրավաչափ։ Նա ազատ է արձակվել։ Նոյեմբերի 11-ին Արթուր Վանեցյանին երկու անգամ ԱԱԾ են կանչել։ Առաջին անգամ նա հարցաքննվել է որպես վկա, իսկ երկրորդ հարցաքննության ժամանակ 225.1 և 307.1 հոդվածներով ձերբակալություն է իրականացվել։ Արթուր Վանեցյանը ձերբակալվել է 225.1 (օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպել) և 307.1 (Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ) հոդվածներով։ Ձերբակալման որոշման դեմ պաշտպանները բողոք են ներկայացրել։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց
- Պաշտպաններ. Արթուր Վանեցյանի ու Իշխան Սաղաթելյանի նկատմամբ իրականացվում է խայտառակ քաղաքական հետապնդում
- Արթուր Վանեցյան. Անզիջում է պայքարն այս դավաճանական փաստաթղթի և այն գաղտագողի ստորագրած անձի դեմ
- Վարդան Ոսկանյան. Ի գիտություն Արթուր Վանեցյանի հայտարարությունը «սենսացիա» դարձրած քարոզչամիջոցների
- Ծառուկյանը, Վանեցյանը, Շարմազանովը, Արա Սահակյանը ձերբակալվեցին
- Այս երկրի միակ դավաճանը Նիկոլ Փաշինյանն է․Վանեցյան
- ԱԺ-ից մոտից Արթուր Վանեցյանը գնաց ԱԱԾ
- Արթուր Վանեցյան. ԱԱԾ-ից ծանուցում եմ ստացել
- Արթուր Վանեցյան. Այսօր ևս մեկ անգամ ասում եմ՝ Նիկոլ, կանգ առ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին