«Հայրենիք». Նոյեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ին, միացե՛ք երթին
«Հայրենիք» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
«Հայրենիք» կուսակցությունը կոչ է անում այսօր՝ ժամը 17:00-ին, միանալ Մատենադարանի մոտից մեկնարկող երթին:
Բացառապես իր իշխանական աթոռը պահպանելու համար Արցախը և մեր անվտանգությունը թշնամուն հանձնած վարչախումբը և դրա դավադիր ղեկավարը պետք է հեռացվեն՝ տեղը զիջելով արժանապատիվ բանակցությունների և խաղաղության հասնելու ունակ ազգային ուժերին:
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ին, միացե՛ք երթին:
Կապիտուլացիոն դավադիր ծրագիրը պետք է հանդիպի մեր ազգի անկոտրում կամքին»։
Նշենք, որ քիչ առաջ հայտարարություն էր տարածել նաև կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ով մոտ երկու տասնյակ ընդդիմադիր գործիչների հետ այս պահին ձերբակալված է ու գտնվում է ԱԱԾ-ում։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյանը՝ ԱԱԾ մեկուսարանից. Հայրենիքի դավաճանները պատասխան են տալու հայ ժողովրդի և հայոց պատմության առջև
- Արթուր Վանեցյան. Անզիջում է պայքարն այս դավաճանական փաստաթղթի և այն գաղտագողի ստորագրած անձի դեմ
- Ձերբակալված է «Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Արա Հակոբյանը
- Լիլիթ Գալստյան. ԱԱԾ աշխատակիցները ՀՅԴ գրասենյակից Արծվիկ Մինասյանին հրավիրեցին ԱԱԾ
- Քննիչն այդպես էլ չկարողացավ պարզաբանել, թե որ ժամին է Գագիկ Ծառուկյանը կատարել այդ ենթադրյալ հանցագործությունը. Պաշտպան
- Ծառուկյանը, Վանեցյանը, Շարմազանովը, Արա Սահակյանը ձերբակալվեցին
- Մեզ պատասխանել է ԱԱԾ նորանշանակ պետը, ով այս պահին սրտի կաթվածով գտնվում է հիվանդանոցում. Իվետա Տոնոյան
- ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան