Ծառուկյանը, Վանեցյանը, Շարմազանովը, Արա Սահակյանը ձերբակալվեցին
ԱԱԾ-ն քիչ առաջ ձերբակալել է ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին, ԱԺ նախկին փոխոսնակ, «Հայրենիք» կուսակցությունից Արա Սահակյանին: Այս մասին գրում է news.am կայքը։
Գագիկ Ծառուկյանը բերման էր ենթարկվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքից առաջ, իսկ Վանեցյանն ու Շարմազանովը հանրահավաքից հետո:
«Հայտնի է, որ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կասկածվում է ՀՀ ՔՕ 225.1 (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) և 307.1 (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը) հոդվածներով»,- գրում է news.am-ը։
Լրագրողների հետ զրույցում փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասել է, որ Էդուարդ Շարմազանովին, Իշխան Սաղաթելյանին, Սուրեն Սուրենյանցին և Դավիթ Համբարձումյանին ձերբակալել են։
«Ձերբակալում են մի հոդվածով, որով պատիժը 2 ամիս կալանք է։ Այսինքն՝ ազգադավ մարդամեկի մոտ փսիխոզ է սկսել, որ իր կիրթ ընկերոջը հանձնի մեր հայրենիքը։ Բոլոր ակտիվ քաղաքական գործիչներին ձերբակալում են, որպեսզի մարդկանց, որոնք փողոցում են, զրկի լիդերությունից։ Սա ոչ թե քաղաքական հետապնդում է, այլ թուրք-ադրբեջանական քաղաքական հետապնդում է, որն իրականացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեր ազգի դժբախտությունը»,- նշել է նա։
Նրա խոսքով, Մասիսի քաղաքապետ Դավիթ համբարձումյանին ձերբակալվել է մի հոդվածով, որն ազատազրկում չի նախատեսում, առավելագույն պատիժը երկու ամսվա կալանքն է:
Աթանեսյանն ընդգծել է, որ Համբարձումյանն ունի անչափահաս երեխա ու նրան վերագրվող հոդվածով այդուհանդերձ ձերբակալվել է, ինչն ապօրինություն է: Նա հայտնել է, որ ձերբակալման որոշումը բողոքարկելու են։
Հարակից հրապարակումներ`
- Մեզ պատասխանել է ԱԱԾ նորանշանակ պետը, ով այս պահին սրտի կաթվածով գտնվում է հիվանդանոցում. Իվետա Տոնոյան
- Թաթոյանն ԱԱԾ-ում առանձնազրույցներ է ունենում բերման ենթարկված անձանց հետ
- ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին
- Արթուր Ղազինյանը հրավիրվել է ԱԱԾ
- Իշխան Սաղաթելյանին հրավիրել են ԱԱԾ
- ԱԺ-ից մոտից Արթուր Վանեցյանը գնաց ԱԱԾ
- Արթուր Վանեցյան. ԱԱԾ-ից ծանուցում եմ ստացել
- Գագիկ Ծառուկյանին տանում են ԱԱԾ. Տոնոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան