Մեզ պատասխանել է ԱԱԾ նորանշանակ պետը, ով այս պահին սրտի կաթվածով գտնվում է հիվանդանոցում. Իվետա Տոնոյան
Իվետա Տոնոյանը ԱԱԾ շենքի դիմաց լրագրողներին հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայստան» խմբակցության պատգամավորները մեկ ժամ սպասում էին, որպեսզի պաշտոնյաներից ինչ-որ մեկն ընդունի և տեղեկություններ հայտնի այսօր բերման ենթարկված անձանց խափանման միջոցների, պատժատեսակների մասին, սակայն դրանից հետո հայտնել են, որ չեն կարող նման հանդիպում կազմակերպել, այն դեպքում՝ երբ խոստացել էին:
«Այս ամբողջ պատմության մեջ զավեշտալին այն է, որ երբ որ մենք ասում ենք, որ տվեք այն պատասխանատուի անունը, ով մեկ ժամ պատգամավորներին սպասեցնելուց հետո հայտնել է, որ չի կարող նման հանդիպում կազմակերպել, մեզ ասում են որ դա ԱԱԾ նորանշանակ պետն է, ով այս պահին սրտի կաթվածով գտնվում է հիվանդանոցում»,-հայտարարեց Իվետա Տոնոյանը:
Նար խոսքով, երկրում թե՛ կառավարության, թե՛ ազգային ավտնագության կառույցի ներկայացուցիչները ուղղորդվում ու հրահանգավորվում են բացարձակապես մեկ կետից:
«Այդ մեկ կետը Նիկոլ Փաշինյանն է, ով իր արբանյակների միջոցով ղեկավարում է թե՛ ուժային գերատեչությունները, թե իրավապահ համակարգը և ականատես ենք լինում, թե ինչպես է տապալվում ԱԺ աշխատանքներն այս օրերի ընթացքում»,- նկատեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Պատգամավոր Արման Աբովյանն էլ հայտնեց, որ իրենց բոլոր գործողությունները լինելու են բացառապես Սահմանադության և օրենսդրության դաշտում:
«Մտքներով չանցնի, որ կկարողանաք մեզ սադրեք, կամ ինչ-որ մի իրավիճակ սարքեք, որ այս իրավիճակից փորձեք չոր դուրս գալ, չի ստացվի»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ բոլոր հնարավոր և անհնար իրավական միջոցները պետք է օգտագործեն պայքարի համար:
Վերջինս զարմանք հատնեց, որ ԱԱԾ-ի զբաղվածությունն այն մարդկանց պահով է շատ լուրջ աշխատում, ովքեր հարց են տալիս՝ ինչպես ստացվեց, որ արդեն երկրորդ օրն ազգովի ապրում ենք այսպիսի խայտառակություն:
«Ինչ ասես չասացին, ում վրա ասես չգցեցին, արդեն տեղ էլ չկա, որ մի բան չհորինեն, սկսած իրենց հինավուրց պատճառներից, որով եկան իշխանության, վերջացրած, աբսուրդային եզրակացություններով, ակնհայտ ստով»,- հայտնեց Արման Աբովյանը և շեշտեց, որ իշխանությունները թշնամու հետ ստորագրել են կապիտուլացիա և պատասխանատվություն են վերցրել, հետևաբար պետք է պատասխան տան:
Պատգամավորները հայտնեցին, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱԱԾ շենքում է և փորձում է պարզել, թե ովքեր են ներսում և ինչ հոդվածներով: Վերջիններս խոստացան երկու ժամ անց կրկին մոտենալ լրագրողներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան