ԱԺ դարպասները եռակցելով փակել են
Համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Ազգային ժողովի դարպասները, որոնք թավշյա հեղափոխությունից հետո բացվել էին քաղաքացիների համար, զոդելով փակում են։
news.am-ը ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանից հետաքրքրվել է, թե ինչու են փակում Ազգային ժողովի դարպասները։ Նա պատասխանել է, որ նոյեմբերի 10–ի հանրահավաքի ժամանակ դարպասները կոտրվել են և այժմ վերանորոգվում ու ամրացվում են։
Այնուամենայնիվ, այցելելով ԱԺ, news.am–ի նկարահանող խումբը ֆիքսել է, որ ԱԺ դարպասները ներսից մետաղյա ձողով զոդելով փակել են, ինչը նշանակում է՝ այդ դարպասներից այգի մուտք գործել այլեւս հնարավոր չէ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան