«Դուք նույնիսկ արժանապատվություն չունեցաք նոյեմբերի 9-ին Ձեր լսարանի առաջ կանգնել ու ճշմարտությունը հաղորդել»
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այս պատերազմի ընթացքում ես վարել եմ չորրորդ հարթության` «տեղեկատվական հարթության» իմ մարտական գործողությունները: Ինչպես եմ այն վարել կգնահատի ժամանակն ու պրոֆեսիոնալ ուսումնասիրողը: Չկա մարդ, որ չի թերանում: Տեղեկությունները որոնք ես տրամադրել եմ հանրությանը հիմնականում հիմնված են եղել ՀՀ ԶՈւ ԳՇ և ԱՀ ՊԲ տեղեկագրերի վրա: Այո, համոզված եմ եղել, որ հաղթելու ենք, այդ համոզմունքս հիմնված է եղել նաև իմ շատ մարտական ընկերների վարած մարտերի վրա:
Ամսի 9-ից ես հեռացել եմ այդ գործունեությունից: Շարունակելու եմ աշխատել գիտական ոլորտում և խնդրում եմ ինձ զերծ պահել տարբեր առաջարկներից: Քաղաքականությամբ չեմ զբաղվել ու չեմ պատրաստվում զբաղվել: Խոնարհվում եմ մեր հերոս նահատակների առաջ: Պետք է կյանքս ներդնեմ նոր սերնդի կրթության ու դաստիարակության մեջ»:
Ֆեյսբուքյան օգտատերերից Անի Ավետիսյանը գրառման տակ գրել .
«Պարոն Հովհաննիսյան, հարցս ուղղում եմ որպես լրագրող ու Արցախի քաղաքացի՝ իսկ կարելի՞ էր մարդկանց մանիպուլացնել ու ամեն օր խաբելով ասել «Հաղթելու ենք», մինչդեռ պարզվում է ամեն օր զգալի կորուստներ էինք ունենում թե մարդկային ու թե տարածքային առումներով։ Դուք նույնիսկ արժանապատվություն չունեցաք նոյեմբերի 9-ին Ձեր լսարանի առաջ կանգնել ու ճշմարտությունը հաղորդել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան