Արսեն Բաբայան. Ստույգ տեղեկություն ստացա, որ շատ շուտով Հայաստանում անջատվելու է ինտերնետը
«Դավաճան Նիկոլ Փաշինյանի կողմից, մեր համոզմամբ, այս ձերբակալությունները, քաղաքական հետապնդումները նպատակ ունեն, որ անազատության մեջ պահել անձանց, քաղաքական ուժերի ղեկավարների այնքան ժամանակ, մինչև նրան կհաջովի այս դավաճանական պայմանագիրը հասցնել իր ավարտին»,- ասուլիսում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
Նա նշեց, որ բազմիցս են համոզվել՝ գործող իշխանությունը դավաճան Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ կանգ չի առնելու ոչնչի առջև։
«Քիչ առաջ ես ստույգ տեղեկություն ստացա, որ նույնիսկ այս օրերին, շատ շուտով Հայաստանում անջատվելու է ինտերնետը։ Մարդ, ով ամեն օր ֆեյսբուքում է, հանրության հետ աշխատում է ինտերնետի միջոցով, իր իշխանությունը չկորցնելու համար նույնիսկ պատրաստ է անջատել ինտերնետը Հայաստանում»,- ասաց Արսեն Բաբայանը։
Նա վստահեցրեց՝ չի հաջողվելու։
«Ձերբակալությունները, քաղաքական հետապնդումները, իր համար ոչ մի արդյունք չեն տալու, մենք շարունակելու ենք, հայ ժողովրդի հետ միասին թույլ չենք տալու այս դավաճանական քաղաքականության շարունակությունը»,- ասաց Արսեն Բաբայանը։
Հարակից հրապարակումներ`
- Թաթոյանն ԱԱԾ-ում առանձնազրույցներ է ունենում բերման ենթարկված անձանց հետ
- ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին
- Արթուր Ղազինյանը հրավիրվել է ԱԱԾ
- Իշխան Սաղաթելյանին հրավիրել են ԱԱԾ
- Արթուր Վանեցյան. ԱԱԾ-ից ծանուցում եմ ստացել
- Գագիկ Ծառուկյանին տանում են ԱԱԾ. Տոնոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան