Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ֆեյսբուքյան էջից։
«Դիմում եմ ներկայացրել ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարին՝ ինձ ազատելու ԱԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնից, որը զբաղեցնում եմ ս.թ. հուլիսի 20-ից:
Այսպիսի որոշումը պայմանավորված է իմ քաղաքական հայացքներով. այն է՝ մեզ վստահության քվեով օժտած ժողովրդին տված խոստումներին հավատարիմ մնալը, մասնագիտական գործունեության ընթացքում բացառապես ազգային գործունեություն ծավալելը, երկրի կայուն զարգացմանը ծառայելը:
Միտված լինելով ԱՀ ԱԽ և ԱԽ քարտուղարի բնականոն գործունեության ապահովմանը՝ ԱՀ ԱԽ գրասենյակը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ազգային անվտանգության բնագավառում մշակում էր ոլորտային բարեփոխումների ռազմավարական մոտեցումներ, որոնց մի մասը քննարկվել և հաստատվել է ԱԽ նիստերում: Իմ աշխատանքային գործունեության ընթացքում առաջնորդվել եմ իմ քաղաքական թիմի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի գաղափարախոսությամբ, պետական մտածողությամբ և միասնականության սկզբունքով:
Շնորհակալություն եմ հայտնում ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանին՝ վստահության, ԱԽ գրասենյակի աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի համար:
ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար
Գ. Նազլուխանյան»,- նշված է նրա դիմումում։
Ազատման դիմում է գրել նաև ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակի վարչության պետ Ա. Դոլուխանյանը։
«Հարգելի´ գործընկերներ,
Դիմում եմ ներկայացրել ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Գագիկ Նազլուխանյանին՝ ինձ ազատելու վարչության պետի պաշտոնից, որը զբաղեցնում եմ ս.թ. հուլիսի 20-ից:
Այսպիսի որոշումը պայմանավորված է իմ քաղաքական հայացքներով. այն է՝ մեզ վստահության քվեով օժտած ժողովրդին տված խոստումներին հավատարիմ մնալը, մասնագիտական գործունեության ընթացքում բացառապես ազգային գործունեություն ծավալելը, երկրի կայուն զարգացմանը ծառայելը:
ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակը, հաղթահարելով ուղղորդված մաղձը, հաջողեց մշակելու ոլորտային բարեփոխումների հայեցակարգային և ռազմավարական մոտեցումներ, ցավոք՝ չհասցրեց ներդնել: Ինձ վստահվել էր մշակելու մեր երկրի առանցքային ոլորտների կայուն զարգացման ուղենիշներ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, որի ճանապարհին սկզբունքորեն առաջնորդվել եմ ազգային շահերով, պետական մտածողությամբ և անվտանգային առաջնահերթություններով:
Շնորհակալություն եմ հայտնում ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանին՝ վստահության համար, ԱԽ գրասենյակի աշխատակազմի, այլ գերատեսչությունների և զանգվածային լրատվամիջոցների իմ գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար»,- նշված է դիմումում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան