Գագիկ Ծառուկյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ դատարանը որոշումը կհրապարակի ժամը 1:30-ին
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի նոյեմբերի 13-ին ժամը 1:30-ին: Այս մասին լրագրողներին հայտնեց Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը:
Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանին ձերբակալել են Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածով նախատեսված հանցագործության կասկածանքով, որը ենթադրում է օրենքով սահմանված արգելքին հակառակ միջոցառումներ, հավաքներ կազմակերպել և անցկացնել:
«Ընդ որում, քանի որ Գագիկ Ծառուկյանն օգտվում է պատգամավորական անձեռնմխելիությունից, չէին կարող նրան առանց այդ անձեռնմխելիությունը հաղթահարելու ազատությունից զրկել։ Միակ պայմանը դրա համար նա էր, որ իբր նա հանցանք կատարելու պահին է բռնվել, կամ անմիջապես դրանից հետո:
Հիմա իրենք ասում են, ոչ թե հանցանք կատարելու պահին է բռնվել, այլ անմիջապես դրանից հետո, բայց որևէ մեկը ի վերջո չի կարողանում ասի, թե ով է բռնել, երբ և որտեղ, քանի որ Գագիկ Ծառուկյանը ծանուցագիր է ստացել ժամը 12:10-ին ԱԱԾ ներկայանալու վերաբերյալ, 12:40-ին՝ մինչև հավաքը սկսվելը, գտնվել է ԱԱԾ-ում։ Դրանից հետո 11 ժամ՝ մինչև 23:25-ը գտնվել ենք այտեղ, 23։25-ին նոր միայն ձերբակալվել է։ Հիմա հարց` եթե ասում են հանցանք կատարելուց անմիջապես հետո ձերբակալվել է, պետք է ասեն ե՞րբ է ավարտվել հանցագործությունը, դրանից անմիջապես հետո բռնել են և ո՞վ է բռնել: Դատարանում այդ հարցերը բարձրացվել են։ Բնականաբար, պատասխաններ չկան և ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանը գտնվելով ԱԱԾ-ում, այնտեղ հանցագործություն է կատարել և այնտեղ էլ բռնել են նրան:
Բոլորը հասկանում են, որ սա իրավաբանության հետ որևէ առանչության չունեցող ձևակերպումներ են, անհրաժեշտ էր մեկուսացնել, դրա համար անօրինակ քայլերի գնացին, ձերբակալումն իրականացրեցին։
Հուսով ենք, այնուամենայնիվ, դատարանը վեր կկանգնի այս պրոցեսներից և իրավական որոշում կկայացնի»,- ասաց պաշտպանը։
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել էր երեկ։ Նա ԱԱԾ էր հրավիրվել մինչև 17 կուսակցությունների, այդ թվում նաև ԲՀԿ-ի՝ Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքը։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյանն ազատ արձակվեց
- Վանեցյան. Միակ նպատակը եղել է ինձ ազատությունից երեք օրով զրկելը
- Գագիկ Ծառուկյանի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքի քննությունը՝ ժամը 20:00-ին
- Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրգործով ձերբակալվել է 10 անձ
- Քննիչն այդպես էլ չկարողացավ պարզաբանել, թե որ ժամին է Գագիկ Ծառուկյանը կատարել այդ ենթադրյալ հանցագործությունը. Պաշտպան
- Ծառուկյանը, Վանեցյանը, Շարմազանովը, Արա Սահակյանը ձերբակալվեցին
- Հռիփսիմե Առաքելյան. Հենց նոր կալանավորեցին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին
- Գագիկ Ծառուկյանին տանում են ԱԱԾ. Տոնոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին