«Ժողովուրդ». Կրկին դարձավ ԲԴԽ անդամ, հիմա էլ շոու է անում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարական է տվել՝ գրելով. «Սեպտեմբերի 27-ին պատրաստվում էի հրաժարական ներկայացնել, քանզի ավարտել էի իմ առաքելությունը դատական իշխանությունում։
Սանձազերծված պատերազմը ստիպեց հետաձգել հրաժարականիս պաշտոնական գործընթացը` մեր հանրության բարոյալքմանը չնպաստելու համար. սա կփաստեն ԲԴԽ իմ գործընկերները»: Սակայն նկատենք՝ Հայկ Հովհաննիսյանն առաջին անգամ չէ հրաժարական ներկայացնում, և որքան էլ նա արդարանում է, թե դեռ սեպտեմբերի 27-ին է պատրաստվել դա անել, սակայն իր գործընկերներն ու դատական համակարգի ներկայացուցիչներն այս ընթացքում նրա արարքը շոու են որակել՝ ասելով, թե ցանկացել է աչքի ընկնել:
Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականի նոյեմբերին էլ նա գրել էր. «Ցավոք, Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես անկախ սահմանադրական մարմնի գործունեությունն այդպես էլ չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին։Միաժամանակ, ես պարտավոր էի իմ կողմից իրականացվող ծրագրերը հասցնել տրամաբանական ավարտի և նպատակահարմար չէի գտնում ավելի վաղ հրաժարական ներկայացնել»։
Սակայն նա հետո կրկին դարձավ ԲԴԽ անդամ, հիմա էլ, գործընկերների հավաստմամբ, շոու է անում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան