Իշխան Սաղաթելյան. Տղե՛ս, խոստումս ուժի մեջ է՝ քո հարսանիքը Շուշիում ենք անելու
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներայացուցիչ Իշխան Սաղաթելյան գրում է.
«Այսօր իմացա, որ տղաս՝ 9 տարեկան Վաչես նեղվել է հոր բացակայությունից: Դիմում եմ քեզ՝ տղես՝ Վաչե ջան, վերջին օրերին տուն չէի գալիս, քանի որ ամաչում էի նայել աչքերիդ ու ասել, որ Շուշին ու Արցախի մեծ մասը էլ չկա: Ես անցնող 40 օրերին քեզ չեմ խաբել, տղե՛ս, ես վստահ էի, որ լավ է լինելու…
Հիմա էլ քեզ և քո սերնդակիցներին խոստանում եմ, որ Արցախի հարցը մեր սերունդը վերջնականապես լուծելու է և դուք ապրելու եք ազատ, անկախ, միացյալ Հայաստանում:
Տղե՛ս, իմ ժամանակավոր բացակայությունից մի տխրի, բա ի՞նչ անեն այն հարյուրավոր երեխաները, ովքեր շարունակ սպասելու են իրենց հերոս հայրերին: Այս պահին ես պատասխանատու եմ նաև իրենց համար, իրենց հերոս հայրերի շիրիմների առաջ, իմ դաշանակցական ընկերների առաջ, ովքեր այս պահին կանգնած են սահմանին: ՊԻՆԴ մնա, տղե՛ս, մորդ ու քույրերիդ կողքին:
Տղե՛ս, խոստումս ուժի մեջ է՝ քո հարսանիքը Շուշիում ենք անելու:
11.11.2020 թ.
ԱԱԾ մեկուսարան»։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպաններ. Արթուր Վանեցյանի ու Իշխան Սաղաթելյանի նկատմամբ իրականացվում է խայտառակ քաղաքական հետապնդում
- Իշխան Սաղաթելյանը՝ ԱԱԾ մեկուսարանից. Հայրենիքի դավաճանները պատասխան են տալու հայ ժողովրդի և հայոց պատմության առջև
- Իշխան Սաղաթելյանին հրավիրել են ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան