Լավրովը կոչ է արել ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանմանը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերից հետո հատուկ ուշադրություն պետք է դարձնել մշակութային ժառանգության պահպանմանը: Այս մասին գրում է Ռիա նովոստին։
«Վստահ եմ, որ հիմա, երբ ռազմական գործողությունների դադարեցումից հետո մտնում ենք խաղաղ կարգավորման փուլ, պետք է հատուկ ուշադրություն դարձվի միմյանց, ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների, այդ երկրներում բնակվող այլ խմբերի մշակութային ժառանգության հարցին: Ընդհանուր առմամբ, շատ անելիքներ կան, որպեսզի ամուր, պատմականորեն Ղարաբաղի հետ կապված հայերի և ադրբեջանցիների մշակութային ժառանգությունը նույնպես դառնա միավորող գործոն այն քայլերում, որոնք պետք է կիրառվեն», - նշել է Լավրովը ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
Լավրովն ասել է, որ Մոսկվան ներգրավելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ին `Լեռնային Ղարաբաղում մշակութային արժեքները պահպանելու համար։
«Մենք, իհարկե, ՅՈՒՆԵՍԿՕ-ին կներգրավենք, որպեսզի մշակութային ժառանգության այդ ուժերը վերականգնվեն, ապահովվի դրանց նկատմամբ հարգալից վերաբերմունք»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Պեսկով. Խաղաղապահների գործառույթները, ներառյալ մշակութային և կրոնական օբյեկտների պաշտպանությունը, պետք է հստակեցվեն
- Տեր Հովհաննեսը Դադիվանքի խաչքարերն ու զանգերը բերում է Հայաստան
- Համլետ Պետրոսյան. Հայ մշակույթը հայտնվելու է շնաբարո ծաղրուծանակի ներքո
- Դու ինձնից հարցրել ե՞ս, որ ստորագրել ես Դադիվանքը քո մի ստորագրությունով հանձնես թուրքերին. Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան
- Համլետ Պետրոսյան. Այս պահին չենք կարող ճշգրիտ ասել, թե Տիգրանակերտի հուշարձանում ինչ վիճակ է
- Հնագետ. Դժվար է ասել՝ Տիգրանակերտի պեղածո հատվածների առանձին մասերում իրավիճակն ինչպիսինն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան