Լիլիթ Գալստյան. ԱԱԾ աշխատակիցները ՀՅԴ գրասենյակից Արծվիկ Մինասյանին հրավիրեցին ԱԱԾ
ՀՅԴ գրասենյակում պետք է կայանար մամուլի ասուլիս՝ ամփոփելով 17 կուսակցությունների երեկվա հավաքն ու ներկայացնելով անելիքները։ ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը լրագրողներին հայտնեց, որ ասուլիսի օրակարգը փոխվել է, քանի որ ճիշտ այս պահին ԱԱԾ ներկայացուցիչները եկել են իրենց գրասենյակ ու ԱԱԾ հրավիրել ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին, ով պետք է մասնակցեր ասուլիսին։
«Այնուհետև հանդիպեցին «Հայրենիք» կուսակցությունից Արսեն Բաբայանին, «Ազգային օրակարգ» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արա Հակոբյանին հենց մեր գրասենյակի մատույցներում։
Ինչպես հասկանում ենք՝ քաղաքական բանտարկյալների բույլը Հայաստանում մեծանում է։ Իսկ մենք, ըստ էության, քաղաքական բանտարկյալներ ունենք երեկվանից, Ազատության հրապարակում դեռ մեր հանրահավաքը չսկսված՝ սկսել էին այլախոսհերի որսը»,- ասաց Լիլիթ Գալստյանը։
Մեզ քաղաքական ճնշումներով չեք վախեցնի։ Մենք բոլորս քաղաքական բանտարյալ ենք, եթե հայրենիքի ապագայի համար պայքարը հանցագործություն է, քրեական հետապնդելի գործ։ Վստահ ենք, որ բոլորս պետք է պայքարենք մի մարդու պես։ Մեր պայքարը շարունակելու ենք՝ ճնշումներով, բռնաճնշումներով, ԱԱԾ-ներով մեզ չեք վախեցնի»,- ասաց Լիլիթ Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
- Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրգործով ձերբակալվել է 10 անձ
- Ծառուկյանը, Վանեցյանը, Շարմազանովը, Արա Սահակյանը ձերբակալվեցին
- Մեզ պատասխանել է ԱԱԾ նորանշանակ պետը, ով այս պահին սրտի կաթվածով գտնվում է հիվանդանոցում. Իվետա Տոնոյան
- Թաթոյանն ԱԱԾ-ում առանձնազրույցներ է ունենում բերման ենթարկված անձանց հետ
- ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին
- Արթուր Ղազինյանը հրավիրվել է ԱԱԾ
- ԱԺ-ից մոտից Արթուր Վանեցյանը գնաց ԱԱԾ
- Գագիկ Ծառուկյանին տանում են ԱԱԾ. Տոնոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան