Նույնիսկ պետական ապարատում շատերը տեղյակ չեն եղել կապիտուլացիայի ստորագրելուց. Կարեն Վրթանեսյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր Կարեն Վրթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանի խոսնակը նոր գրել է, թե իբր բոլոր քաղաքական ուժերին ներկայացվել են զորքի ու պատերազմի խնդիրները, թո՛ղ հիմա չասեն, թե տեղյակ չէին։
Ես չգիտեմ, թե որ քաղաքական ուժն է ասել, որ տեղյակ չեն խնդիրներից և ում է հերքում Մանեն։
Ես գիտեմ, որ ոչ մի քաղաքական ուժ տեղյակ չէր ԱՅՍՊԻՍԻ ԽԱՅՏԱՌԱԿ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ ստորագրելուց։
Ավելին՝ իմ տեղեկություններով նույնիսկ պետական ապարատում շատերը տեղյակ չեն եղել։
Ու հենց պետական ապարատում շատերը դեռ շոկի մեջ են»։
Հարակից հրապարակումներ`
- Օպերայի մոտ հավաքվածների մեջ լիքը կռված էլ կա, վիրավորների էլ տեսա. Վրթանեսյան
- Այսօր ընտրությունը հետևյալն է. կա՛մ Հայաստան, կա՛մ Նիկոլ. Կարեն Վրթանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին