Լիլիթ Գալստյան. Մեզ մեր քաղաքական իշխանությունը պարտադրեց հայրենազրկում
«Ողբերգություն է՝ Շուշիում հնչում է նամազը, ավելի ապտակ, սև էջ ցեղասպանությունից հետո դժվարանում եմ արձանագրել»,- ասուլիսում ասաց ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը։
Նա ընդգծեց՝ սա հայրենազրկում է, մեզ մեր քաղաքական իշխանությունը պարտադրեց հայրենազրկում. «Հայրենազրկումը ցեղասպանության բաղադրիչն է, ուրիշ գնահատակ տալ չեմ կարող»։
Լ. Գալստյանի խոսքով, կապիտուլյացիա իրականացրած իշխանության 2,5 տարի վարվող քաղաքականության արդյունքում Հայաստանը հայտնվել է այսպիսի ստորացուցիչ վիճակում, քաղաքական մեկուսացման մեջ, գրեթե առանց դաշնակից։
«Հանրապետության 3 միլիոն վարչապետներ, երևի սփյուռքն էլ հետը, ձեր թիկունքում միանձյա ստորագրվել է կապիտուլյացիոն նվաստացուցիչ, ստորացուցիչ, մեր հեռանկարը մթագող մի հայտարարություն, համաձայնագիր, իրավական մի փաստաթուղթ, որի իրավունքը նա չուներ։ Եթե սրան ազգային դավաճանություն գնահատականը չտանք՝ ապա ի՞նչ է։ Եթե վստահ եք ձեր գործունեության մեջ, բունկերներում չէիք թաքնվի։ Բարոյականություն, արժանաատվություն, համարձակություն չունեք դուրս գալու ու ժողովրդի երեսին ասելու, թե ինչպես վաճառվեցին մեր քաղաքական երազանքները, մեր երկրի ապագան, հեռանկարը»,- նշեց Լ. Գալստյանը։
Նա շեշտեց, որ իրենց պայքարը հայրենիք համար է, հայրենիքի փրկության համար է, ոտնահարված արժանապատվությունը վերականգնելու համար է։
«Մենք բախման գնացող, պատերազմի կոչեր անող քաղաքական ուժեր չենք»,- նշեց ՀՅԴ-ական գործիչը։
Նրա խոսքով, պետք է զարգացման ճանապարհ որդեգրել, որպեսզի կարողանան դուրս գալ այս վիճակից։
«Պետք չի մեր զինվորի վրա դասալիքի պիտակը փակցնել։ Դա պղծություն է, այլ բառ չունեմ։ Զինվորը քաջ է, երբ քաջ հրամանատար ունի, գերագույն հրամանատար ունի, որը կլոնադայի մեջ չէ Մենք չունեցանք ղեկավարություն»,- ասաց Լ. Գասլատյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տոնոյանը՝ իմքայլականներին. Թողնեն հումանիտար միջացք, որպեսզի նրանց կարողանանք փրկել ժողովրդի ցասումից
- Լիլիթ Գալստյան. ԱԱԾ աշխատակիցները ՀՅԴ գրասենյակից Արծվիկ Մինասյանին հրավիրեցին ԱԱԾ
- Այս մի կինն իր տունն է ուզում Հադրութում, մյուսը՝ Ասկերանում, Նիկոլ, տուր այս մարդկանց տները. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին