Հասարակություն 12:46 12/11/2020 Հայաստան

«Պատրաստ ենք Հադրութում անգամ վրաններում ապրել, միայն թե մեզ տվեք»

Արցախի Հադրութի շրջանի բնակավայրերի կանայք եռակողմ հայտարարությամբ իրենց շրջանը ադրբեջանցուն հանձնելը խայտառակություն են համարում։ Հայաստանի տարբեր վայրեր տեղափոխված մի քանի տասնյակ կանայք, որոնց  հարազատները՝ եղբայրները, ամուսինները, հայրերն ու որդիները դեռ առաջնագծում են, Հայաստանում նախաձեռնություն են ստեղծել ու իրենց հայրենիքը վերադարձնելու պահանջով գործողությունների ցանկ մշակել։ Այսօրվանից գործի են անցնելու։ Առաջին կանգառը Ֆրանսիայի դեսպանատան դիմաց է։

«Հադրութն ու Շուշին չպետք է լինեին այդ հայտարարության մեջ, Հադրութն առավել ևս, այն միշտ եղել է հայկական, բայց վերցրեցին ու տվեցին իրենց։ Մենք պահանջում են, որ Հադրութը մնա հայկական տարածք, ապա նրան տրվի անկախ կարգավիճակ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Հադրութ քաղաքից 4 կմ հեռավարության վրա գտնվող Այգեստան գյուղի բնակիչ Սրբուհի Բալայանը։ Նա ուսանող է, սովորում է Երևանի Կինոյի ու թատրոնի ինստիտուտում։

Սրբուհու ընտանիքի՝ տարիների ընթացքում ստեղծածը սովարական տուն էր, ոչ թանկ կահույքով, բայց գիտեին, այս պահին էլ առաջանգծում կանգնած որդին կարող էր ամուսնանլ ու այդ տուն հարս տանել։ Լսել են տունը այրել են, տան համար չեն ափսոսում, ասում են՝ թող տան, իրենք վրաններում կապրեն, նոր տուն կկառուցեն։

«Ես ամեն միջոցառմանը Հադրութի դպրոցի բեմից հայրենասիրական բանաստեղծություններ եմ ասել, հավատացել եմ, որ Արցախն անկախանալու է, բայց հիմա հասկանում եմ՝ ի՞նչ անկախանալ։ Հադրութում թողել ենք Գտչավանքը, Սպիտակ խաչը, Կատարո վանքը, Մելիք Եգանի ապարանքը, Ազոխի քարանձավը, թողել ենք էն պատմամշակութային հուշարձանները, որոնցով ամբողջ կյանքում հպարտացել եմ, միայն Հադրութում ամեն տարի կազմակերպվում էր 5-6 փառատոն՝ գինու, խաղողի, ժինգյալով հացի...»,-ասում է հադրութցի աղջիկը։

Սրբուհու ուշքն ու միտքը իր սենյակում թողած գրքերն են, տատիկի հավաքած գրադարանը։

«Եթե հնարավորություն ունենայի գնալու, կվերցնեի՝ իմ գրքերը։ Որ պատկերացնում են, թե ոնց են ուրախանալով վառելու դրանք... Կվերցնեի թղթին հանձնած իմ բանաստեղծությունները։ Չգիտեմ,  գոնե գնամ... Ուսանող եմ, չորս ամիսը մեկ էի գնում,  սեմեստրի վերջին ամիսն ամեն օր ասում էի՝ տուն եմ ուզում, տուն եմ ուզում։ Անցած ամառ կարանտինի պատճառով ես հինգ ամիս մնացի իմ տանը, շրջեցի ողջ Արցախում՝ Հադրութի բոլոր գյուղերով, գնացի Ստեփանակերտ,Մարտունի, Մարտակերտ, էնքան ֆոտոներ արեցի, մի սիրուն սար կար, էնքան նկարեցի, գնացի Ղազանչեցոց, Կանաչ ժամ, մենակ Կատարո չհասցրեցի գնալ, շատ եմ ափսոսում, սիրտս վկայում էր։ Հենց գնամ, առաջինն այնտեղ եմ գնալու... Գիտե՞ք՝ հիմա ինչ սիրուն աշուն է  այնտեղ»,-ասում է Սրբուհին։

Հադրութը հանձնելու մասին հեռախոսով տեղեկացրել է ընկերուհին, քնաթաթախ Սրբուհին բացել է հայտարարությունն ու ապշել։

«Սա միայն Արցախի հարցը չէ, սա Հայաստանի անվտանգության հարց է»,-ահազանգում է Սրբուհին։

Թաղուտ գյուղում ծնված, Հադրութ քաղաք հարս գնացած Լուսինե Մովսիսյանն էլ հիմա Ֆրանսիայի դեսպանատան դիմաց է իր հարազատների, հայրենակիցների, հարևանների հետ միասին։

«Ամուսինս զինվորական է, մինչ այս պահն այնտեղ է։ Ես երեխաներից հետ եմ եկել Հայաստան։ Ասացին՝ մեր տունը վառել են։ Հիմա մենք ասում ենք, եթե Աղդամը տալիս եք, Հադրութը մի տվեք։ Ինչո՞ւ պետք է Հադրութը տան ադրբեջանցիներին, ես այդ հարցի պատասխանը չունեմ»,-մինչ ակցիան Panorama.am-ի հետ զրույցում պատմում է Լուսինե Մովսիսյանը։

Հայտարարության բովանդակության մասին իմանալուց հետո զանգել է ամուսնուն։

«Մենք լուռ էինք, չէինք խոսում, չգիտեինք՝ ինչ ասել։ Մինչև երեկ լացում էի, բայց երեկ որոշեցի՝ ուժեղ լինել, պայքարել»,-ասում է հադրութցի կինը։

Փոքրիկ քաղաքում գրեթե բոլորը բոլորին ճանաչում են, մի մասից տեղեկություն ունեն, մյուսներից մինչ այս պահը լուր ճշտել չի լինում, շատերի տներն այրել են, ավերել։

«Մենք պատրաստ ենք վերադառնալ ու ապրել Հադրությում, մենք մեր ծնողների, հարազատների շիրիմներն ենք թողել այնտեղ։ Թողել ենք այնտեղ հարազատների մարմիններ, անհետ կորածներ... Սա ողբերգություն է, որ թշնամուս էլ չեմ ցանկանա»,-նշում է նա։

Ֆրանսիայի դեսպանատնից հետո նրանք կգնան ՌԴ, ԱՄՆ դեսպանատների դիմաց՝ անընդհատ բարձրաձայնելու են, խոսելու են՝ հույսով, որ կույր ու խուլ աշխարհն իրենց դարդին դարման կանի։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում աճել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am
21:36
Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղերձը հրապարակել է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
Նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը...
Աղբյուր` Panorama.am
20:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը թրքուհի է, իսկ ամենացածրահասակը՝ հնդկուհի
Գինեսի ռեկորդի միջազգային օվա կապակցությամբ միմյանց են հանդիպել աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}