Հասմիկ Պապյան. Ես ապահով եմ, ինձ հետ ոչինչ չի պատահել
Օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը գրում է.
«Սիրելի բարեկամներ, շատ զգացված եմ իմ հանդեպ ձեր ուշադրությունից: Ես ապահով եմ, ինձ հետ ոչինչ չի պատահել»։
Հիշեցնենք, որ այսօր նա Ազատության հրապարակում մասնակցում էր «Ազգային ժողովրդավարական բևեռի» հրավիրած հանրահավաքին։ Ոստիկանները հավաքի վայրից մարդկանց էին բերման ենթարկել։ Տեղեկություն էր տարածվել, որ բերման է ենթարկվել նաև Հասմիկ Պապյանը։ Մարդիկ հետաքրքրվում էին, թե ինչ է պատահել հայտնի երգչուհու հետ։
Նա ասել էր. «Ես երբեք իմ կյանքի ողջ ընթացքում չեմ եղել այսչափ խաբված, մոլորված, որովհետև մեզ 45 օր շարունակ հավատացնում էին, վստահեցնում էին, որ մենք հաղթելու ենք, մենք արդեն հաղթել ենք, անպարտելի ենք, և մեր թիկունքից այսպիսի որոշում։ Տեղի է ունեցել պետական մեծամասշտաբ դավաճանություն, պետք է փորձենք ելք գտնել այս դժվարին իրավիճակից, որը մեզ ֆիզիկապես և հոգեպես փլուզել է»,- ասաց ճանաչված երգչուհի Հասմիկ Պապյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան