«Հրապարակ». Փաշինյանի հեռացումն օրերի հարց է
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Երևանի կենտրոնը 2018-ի ապրիլյան օրերն էր հիշեցնում՝ այն տարբերությամբ, որ 2018-ին պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը, այսօր` Նիկոլ Փաշինյանի: Եվ ինչպես 2018-ին էին ասում՝ թող միայն Սերժը հեռանա, ով ուզում է գա, արդյունքում եկավ Նիկոլը` հասցնելով այս օրվան, նույն կերպ էլ այսօր է գերխնդիրը դարձել Նիկոլի հեռացումը:
Մինչդեռ Փաշինյանի հեռացումն օրերի հարց է, բայց նրան փոխարինողը պետք է կարողանա նոյեմբերի 9-ի՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հայտարարությունը վերաֆորմատավորել:
Իսկ Հայաստանում ո՞վ կամ ովքե՞ր կարող են դա անել: Մեծ հաշվով՝ երևի միայն նախկին նախագահներն ու վարչապետները: Եթե նրանցից մեկը կամ մի քանիսը համաձայնեն ստանձնել այդ ծանր պարտականությունը՝ անկախ մեր համակրանք-հակակրանքներից, պետք է ազգովի խնդրենք, որ ստանձնեն այն և երկիրը հանեն ներկա իրադրությունից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում