Բախվել են «Lexus»-ն ու «ԿամԱԶ»-ը
Այսօր ժամը 16։33-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ԱԻ նախարարության հաղորդմամբ, պարզվել է, որ բախվել են «Lexus LX470» (վարորդ` Յուրի Ս., ծնված 1961 թ․) և «ԿամԱԶ» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների՝ կանչի վայ րհասնելը «Lexus LX470» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր ԹամարաԿ․-ն (ծնված 1967 թ․) տեղի ուժերով տեղափոխվել է Գորիսի ԲԿ, իսկ վարորդին փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան