ՄԱԿ-ի ԱԽ-ին ներկայացվել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի համաձայնությունը
Փակ խորհրդակցություններում Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածությունների մասին: Այդ մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության աղբյուրը:
«Ռուսաստանն այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հայտնեց Մոսկվայի, Բաքվի և Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին ձեռք բերված համաձայնության մասին», - ասել է աղբյուրը, հավելելով, որ հանդիպումն անցել է փակ ձևաչափով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին, որով Արցախի յոթ շրջանները, այդ թվում Շուշի քաղաքն անցնում է Ադրբեջանին։ Հայաստանի տարածքով ցամաքային կապ է ապահովվում Նախիջևանի ու Ադրբեջանի միջև։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության 1960 հոգանոց խաղաղապահ զորակազմը՝ փոքր զինատեսակներով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմեքենայով և հատուկ տեխնիկայով զինծառայողներ:
Հարակից հրապարակումներ`
- Կանադայի ԱԳ նախարար․ Կողմերը պետք է բանակցեն՝ հասնելու մշտական ու խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում
- Ֆրանսիայի ԱԳ նախարար․ Բանակցությունների արդյունքում տեղահանվածները պետք է վերադառնան ու սահմանվի ԼՂ կարգավիճակը
- Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական ամբողջական տեքստը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան