Միքայել Մինասյան. Սա՞ էր ձեր պատկերացրած «Նոր Հայաստանը»՝ առանց Արցախի, առանց Մեղրիի
Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.
«Այսօր արցախցիները՝ Քարվաճառից, Բերձորից, ու այլ բնակավայրերից, հավաքում էին իրենց իրերը, տեղավորում պարտքով եկած տաքսիի մեջ, վերցնում բենզինն ու այրում իրենց տները, որ թուրքին բաժին չհասնի։ Ու վերջին անգամ հեռանում պապենական տնից, որովհետև Նիկոլն այն հանձնեց Ադրբեջանին:
Այդ ընթացքում հադրութցիները Երևանում դռնեդուռ էին ընկել ու դեսպանատնից դեսպանատուն ուղղում էին հարցեր, որոնք չեն կարողանում տալ Նիկոլին՝ «Հադրութը տալիս ես, բա մենք որտե՞ղ ապրենք»:
Որովհետև նույն այդ հադրութցիներին Երևանում չեն տեղավորել։ Սոցապը նրանց տեր չի եղել։ 10 հոգանոց խմբերով տեղավորել են մեկ սենյակում։ Ասել են՝ ուտելիքը պետբյուջեով նախատեսված չէ։
Այդ ընթացքում մարդիկ փորձում են անվասայլակ գնել։ Այն հնարավոր չէ գտնել Հայաստանում։ Ոտքը կտրած զինվորին հայրը գրկած տանում է տուն։ Որովհետև առողջապահության նախարարություն գոյություն չունի։
Հայաստան պետությունը խոցված է։ Կոմայի մեջ է: Նիկոլով հայ ժողովրդին մնաց անտեր։ Աշխատում է միայն ԱԱԾ-ոստիկանություն-դատախազություն-դատարան դժոխային քառյակը։ Նրանց գործն է՝ պահել Նիկոլի իշխանությունը։ Միայն բռնում են ու նստացնում։
Մաֆիական խմբերը զինվել են ու պաշտպանում են անձամբ Նիկոլին ու նրա ընտանիքին։ Պարտված, ծնկած, հայրենիքի դավաճան վիժվածքին, որն այն կործանեց։
Սա՞ էր ձեր պատկերացրած «Նոր Հայաստանը»՝ առանց Արցախի, առանց Մեղրիի, առանց նախարարությունների ու առանց հաղթական աչքերով տղերքի։
Ու էդքանից հետո մինչև ատամները զինված ուզո՞ւմ եք պահել իշխանությունը։
Դավաճան վիժվածքներ, բոլորդ պատասխան եք տալու»:
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. 7 փաստ, թե ինչ կարող էր անել Նիկոլը, բայց ստորաբար չարեց
- Միքայել Մինասյան. Թաքուն հայրենիք հանձնած դավաճանությունը չդատապարտելով ինքներդ եք դառնում դավաճան
- Միքայել Մինասյան. Ունենք ընդամենը 4 օր մեզ պարտադրված իրավիճակը շտկելու համար
- Միքայել Մինասյան. «Երկիր աղետյալ». ինչ եղավ և ով է մեղավոր այս դժոխքի համար
- Միքայել Մինասյան. Ստորագրեց. 7 շրջանները տվեց
- Միքայել Մինասյան. Ստորագրեց… չհասցրեցինք
- Միքայել Մինասյան. Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել հողերի հանձնման մի խայտառակ փաստաթուղթ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան