Մենք համաձայնագիրը չենք ստորագրել և շատ հարցեր ունենք. Ջոնաթան Լաքոթ
«Ֆրանսիայի դեսպանատունը ձեզ համար միշտ բաց է։ Այն, ինչ այս պահին կատարվում է, շատ լարված իրավիճակ է ստեղծում, մենք գիտենք, որ Հադրութն այս պատերազմում ամենատուժած տարածքներից մեկն է»,- այսօր հադրութցիների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը՝ արձագանքելով հադրութցիների՝ իրենց աջակցելու կոչին։
Նա վստահեցրեց՝ գիտի, որ հադրութցիներն այս պատերազմում ամենաշատը տուժած մարդկանցից են։ Ըստ Ջոնաթան Լաքոթի, Հայաստանում իրավիճակը լարված է երկուշաբթի օրը կնքված եռակողմ համաձայնագրի հետ կապված, բայց իրենք ևս հարցեր ունեն, քանի որ չեն ստորագրել այդ համաձայնագիրը։
«Մենք համաձայնագիրը չենք ստորագրել և շատ հարցեր ունենք։ Մեր առաջնահերթությունն այն է, որ աջակցենք այն մարդկանց, որոնք այս հարցում տուժել են։ Այսօր կեսօրին մենք Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հանդիպում է ունենալու ՀՀ ներկայացուցիչների հետ, և քննարկումներ է ունենալու՝ առկա հարցերի շուրջ։ Մենք չենք ստորագրել համաձայնագիրը, և նախագահ Մակրոնն ասում է՝ այն, ինչ կատարվում է, պետք է բխի նաև Հայաստանի ու հայ ժողովրդի շահից»,- շեշտեց Ջոնաթան Լաքոթը։
Հարակից հրապարակումներ`
- «Ինքը հադրութցի է, զոհվածի մայր, իր տղու սաղ արածը ջուրն ընկավ»
- «Պատրաստ ենք Հադրութում անգամ վրաններում ապրել, միայն թե մեզ տվեք»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան