Տարոն Տոնոյան. Մենք երկիր ենք հանձնել, մեր վարչապետը հրաժարական չի տալիս, զավեշտի մեջ ենք
«Ես չեմ ուզում սուտասան վարչապետ ունենալ, ես չեմ ուզում Ալիևի ծաղրանքին արժանացած վարչապետ ունենալ»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ասաց վիրաբույժ Տարոն Տոնոյանը, ով երկու օր առաջ է վերադարձել ռազմաճակատից։
Նա ընդգծեց՝ մենք երկիր ենք հանձնել, մինչդեռ վարչապետը հրաժարական չի տալիս. «Մենք զավեշտի, աբսուրդի մեջ ենք: Անհասկանալի է այս ամեն ինչը»։
Դիտարկմանը՝ իշխանության թևերը շրջանառում են թեզեր, որ եթե այս բողոքող հատվածը լիներ ռազմաճակատում, գուցե հնարավոր լիներ բան փոխել, Տարոն Տոնոյանն ասաց. «Այս բողոքող զանգվածից բավական շատ թվով մարդկանց եմ ճանաչում, ում հանդիպել եմ ռազմաճակատում։ Թող այդ թեզը չշրջանառեն։ Դրա փոխարեն թող Նիկոլ Փաշինյանը ցույց տա, թե իր կինը որ դիրքում էր կանգնած, իր տղան որ դիրքում էր։ Դրա համար եմ ասում՝ չեմ ուզում ունենալ սուտասան վարչապետ»։
Ինչ վերաբերում է այն կարծիքներին, թե այսօր բողոքողներն իշխանության գալու համար են ոտքի կանգնել, նա ասաց. «Ի՞նչ է նշանակում քաղաքական շահարկում։ Երկիր կորցնելը, Արցախ կորցնելը, այդքան փախստական ունենալը քաղաքական շահարկո՞ւմ է։
Ի՞նչ է՝ ձայն չհանենք: Ո՞վ է ուզում գալ իշխանության։ Ժողովուրդն է չէ՞ Ազգային ժողով ընտրելու»։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ինչքան շուտ հրաժարական տա, այնքան լավ, կփոխվի մեկ բան՝ նվաստացած մարդը չի գնա բանակցությունների, կգնա մի մարդ ով կարողունակ է։
«Նորից եմ կրկնում՝ այս մարդը սուտասան է, նա չի կարող բանակցել։ Այլ մանրամասների մեջ չեմ ուզում խորանալ։
Պարտված մարդը չպետք է գնա բանակցությունների: Ի շահ հայ ժողովրդի՝ Փաշինյանը օր առաջ, ժամ առաջ պետք է հեռանա», - ասաց Տարոն Տոնոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իրավապաշտպան. Մենք գտնվում ենք մի բռնապետիկի ձեռքում (լրացվում է)
- Ռուստամյան. Նախկինները հաղթանակն են ձեռք բերել, իսկ հետո մենք դառը պարտություն ստացանք
- Երբ ասում եմ՝ Արցախը ծախել եք, դա փաստ է, և դրա համար դուք իրավունք չունեք որևէ մեկին կալանավորելու. Զոհրաբյան
- Լիլիթ Գալստյան. ԱԱԾ աշխատակիցները ՀՅԴ գրասենյակից Արծվիկ Մինասյանին հրավիրեցին ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան