Ասում են՝ գնացեք Արցախ, ո՞ւր գնամ, գնամ թուրքի հետ ապրե՞մ. Արցախցի կին
«Պարտվել ենք ժողովուրդ։ Մի կերեք, մի խմեք, մի քնեք ժողովուրդ, ոտքի ելեք, խնդրում եմ, հետ տվեք իմ, քո Արցախը։ Ծնկաչոք աղաչում եմ, ժողովուրդ, ոտքի ելեք»,- Ազատության հրապարակում ասում է արցախցի մի կին։
Նա նշում է՝ թող ոստիկանն ինձ բռնի, որ ես ուզում եմ իմ Արցախը, պահանջում եմ իմ ազատ ու անկախ Արցախը։
«Ես պահանջում եմ պարոն Քոչարյանի, իմ հերոսների արյան գնով հաղթանակած Արցախը, ոչ թե պարտված։
Ասում են՝ գնացեք Արցախ, ո՞ւր գնամ, ո՞ւմ տուն գնամ ապրեմ, թուրքի հետ ապրե՞մ։ Իմ արցախցիներն այսօր տուն չունեն։ Ինձ մի սիրի, ժողովուրդը ես եմ, ես քեզ ատելով ատում եմ։ Դու եկել ես իշխանության իմ երկիրը ծախել ես։ Իմ Արցախը տվել ես թուրքին։
Սերժ Սարգսյանին 100 զոհի համար պատասխատվության են ենթարկում, այսօր հազարավոր զոհի, իմ երկրի համար ո՞վ է պատասխան տալու»։
Հարակից հրապարակումներ`
- «Ինքը հադրութցի է, զոհվածի մայր, իր տղու սաղ արածը ջուրն ընկավ»
- Էս երեխեքին ո՞վ պետք է պահի, չգիտեմ՝ ո՞նց պահեմ էս երեխեքին. Արցախցի կինը՝ Ազատության հրապարակում
- Արցախցի լրագրողը՝ Արայիկ Հարությունյանին. Իմ աչքերի մեջ նայելով ասեք, որ մեր բանակը բարոյալքված էր, ես Ձեր պատասխանը կտամ...էն էլ հունց...
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին