«Անավարտ պատերազմ, ավիրված տնտեսություն... իսկ ստահակը շարունակում է աթոռից կառչել ու երկիրը պարալիզացնել»
«Այս ծանրագույն պայմաններում. անավարտ պատերազմ, 100+ հազար փախստականներ, կովիդից ու ներկա իշխանությունների ապիկարությունից ավիրված տնտեսություն... Այս պայմաններում դավաճանն ըստ էության պարալիզացրել է ամբողջ պետական ապարատը։
2018-ին երկիրը պարալիզացրեց, որ իշխանություն գրավի, հիմա պարալիզացրել է, որ իշխանությունը պահի, չնայած որ լրիվ տապալել է երկրի կառավարումը...
Պետք է 2021 թվականի բյուջեի մասին օրենք ընդունվի, բայց ԱԺ-ն չկա, ոչ մի ՔՊ-ական պատգամավոր ԱԺ-ում չկա։
Երևան մտնող ճանապարհների վրա կիլոմետրերով խցանումներ են։
Հարյուր հազարներով անտեր մնացած մանր ու խոշոր անասուն կա Արցախում, որը հիմա պարզ չէ, թե ինչ է լինելու։ Սյունիքի անասունների ձմեռային արոտավայրերը, որոնք Արցախում էին, մնացել է թուրքերին։
Այս խայտառակ վիճակում, էս ստահակը շարունակում է աթոռից կառչել ու երկիրը պարալիզացնել։
#ՎԵՐՋապետՀեռացիր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վրթանեսյան. Ոստիկանները կանգնացրել են Երևան գործի եկող ժողովրդին
- «Իմ քայլը». խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել ՀՀ կայունության խաթարման նպատակ ունեցող որևէ նիստի
- Մարուքյան. ԱԺ «Իմ քայլի» 88 պատգամավոր կողմ են, որ երկիրն այս վիճակում մնա` դրանից բխող բոլոր անդառնալի հետևանքներով
- Միքայել Մինասյան. Թաքուն հայրենիք հանձնած դավաճանությունը չդատապարտելով ինքներդ եք դառնում դավաճան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան