Քաղաքական 19:20 12/11/2020 Հայաստան

Իրավապաշտպան. Մենք գտնվում ենք մի բռնապետիկի ձեռքում (լրացվում է)

19:38

Վարչապետ Նիկոլ Փա շինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները հետզհետե լքում էին  Ազատության հրապարակը, սակայն ոստիկանները սկսեցին քաղաքացիներին բերման ենթարկել։ 

ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ իր վրա ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մարդիկ են հարձակվել և երեկվանից փորձում են սադրել հավաքը։ Նա ոստիկանությանը հորդորեց ապահովել իր անվտանգությունը։

«Այստեղ էլ, խաղաղ ցուցարարներին բերման ենթարկեցին։ Ես ցավում եմ, որ ոստիկանությունը ստիպված է կատարել նման հանձնարարություն»,- ասաց նա։ 

19։20 

Պատերազմը սկսելուն պես ես վերադարձել եմ ՀՀ և փորձել օգտակար լինել։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ  ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Սակայն վարակվեցի կորոնավիրուսով, և նոր եմ ապաքինվել և իմ պարտքն եմ համարում լինել ժողովրդի կողքին։ Ես հավատում եմ, որ մեր զինվորն է լավագույնը։ Ես հնարավորություն չեմ ունեցել մասնակցելու պատերազմին և կարծիք հայտնել չեմ կարող»,- նշեց Օսիպյանը։

Հարցին, թե իր պաշտոնավարման ընթացքում ապօրինի հրամաններ ստացե՞լ է, վերջինս պատասխանեց, որ ստացել է, սակայն չի կատարել։

«Հիմա ես ինչ էլ ասել դա քաղաքական կդիտվի, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Ստեղծված իրավիճակն իսկապես մտահոգիչ է, ես ունեմ փոքր երեխաներ և մտահոգված եմ իրենց ապագայով։ Ես ժողովրդի կեղքին եմ»,- նշեց նա։

19:18

«Մեզ խաբել են և պահել կեղծիքի մեջ»,- այս մասին Ազատության հրապարակում հանրահավաքի ընթացքում ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

«Անընդհատ բաներ են ասել, բայց ուրիշ բան կատարել։ Ինչ էին խոսում և ուր հասանք։ Ստեղծեցին վիրտուալ աշխարհ, որտեղ հաղթում էինք, և իրական աշխարհ, որտեղ մենք պարտվեցինք և սրա մեղավորը մի մարդ է՝ Նիկոլն է։ Հերիք է հռետորաբանությամբ իր մեղքն ուրիշի վրա գցի։ Մարդկանց աչքերը բացվում են, ում աչքերն էլ դեռ չի բացվել՝ շուտ սթափվեք։ Այն, ինչ կորցրել ենք, երազանք է մնալու»,- նշեց նա։ 

Արմեն Ռուստամյանը հայտնեց, որ նաև վաղը ժամը 16:00-ին հանրությանը նորից հրավիրում են Ազատության հրապարակ։

18։45

Նշենք, որ քաղաքացիները այժմ ԱԱԾ շենքի մոտից քայլերթով շարժվում են դեպի Ազատության հրապարակ։

18։35

«Այսպիսի բարդ իրավիճակում իմ ողջ կյանքի ընթացքում չեմ եղել»,-  այս մասին բողոքի ակցիայի ընթացքում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Հայրենիքի իրավունքերն են խախտված, հայրենիքում ապրելու։ Ես այսպես կասեմ. Եվրոպայի խորհրդի անդամ Հայաստանում գործում է գավառական 37 թիվը։ Այս շենքը ոչ թե ԱԱԾ է կամ նույնիսկ КГБ, այլ 37 թվի պես ЧеКа, որտեղ վոժդի հրամանով, որը հայրենիքը տվել է մեր թշնամիներին, ձերբակալում են, կալանավորում են անձանց։ Այստեղ դասական իմաստով խոսել Մարդու իրավունքների մասին անհեթեթություն է։ Մենք գտնվում ենք մի բռնապետիկի ձեռքում։ Սա քաղաքական դասական բանտարկյալներն են, ինչպես 37 թվին»,- նշեց իրավապաշտպանը։

18։22

Կալանավորվել են թվով 10-ից ավելի կուսակցության առաջնորդներ։ Այս մասին բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Նրանք քաղաքական բանտարկյալներ են, իրավական որևէ հիմք չկա։ Միջազգային բոլոր իրավապաշտպան կառույցները տեղեկացված են, թե ինչ հետապնդումներ են անում ժողովրդավական ճանապարհով եկած իշխանությունները։ Փորձ է արվում անընդհատ կազմալուծել ընդդիմության գործառույթները։ Նորից եմ ասում, իշխանության հետ հաշվարկը սկսված է»։

18:11

Մատենադարանի մոտից ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, քաղաքացիները քայլելով գնում են դեպի Ազգային անվտանգության ծառայություն։ ԱԱԾ մեկուսարանում են գտվում ընդդիմադիր ուժերի ղեկավարները, որոնք ձերբակալվել էին երեկվա հանրահավաքից հետո։

Նախքան քայլերթը, «Հայրենիք» կուսակացության ներկայացուցիչ Խաչիկ Գալստյանն ասաց, որ  Արցախի գոյությունն է վտանգված։

«Փողոցով իշխանության եկած դավադիր խաբեբան ժողովրդի թիկունքում կնքել է ստորացուցիչ համաձայնություն։ Նիկոլ Փաշինյանը խաբել է մի ողջ ժողովրդի, տվել է  հազարավոր զոհեր։ Նիկոլ Փաշինյան՝ դու հանձնել ես Արցախը, քանդել ես արցախցու ծաղկուն շենքերը, կոտրել ես հայի մեջքը, հանձնել ես եկեղեցիները»,- նշեց նա։

Խ. Գալստյանն ընդգծեց՝ հայը երբեք ծնի չի գալու, երբեք թուրքին չի հանձնվելու։

«Բոլորով միասին չենք հանձնում Շուշին, կանգնում ու իշխանությունից հեռացնում ենք Նիկոլ Փաշինյանին»,- ասաց նա։

Քաղաքացիները պարբերաբար գոռում են՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հեռացիր»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:03
Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:    Նեղ կազմով...
Աղբյուր` Panorama.am
19:49
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կանխատեսելի է, որ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շարունակում եմ պնդել, որ արդեն...
Աղբյուր` Panorama.am
19:20
««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝...
Աղբյուր` Panorama.am
19:08
Էս թատրոնն ինչի՞ համար անենք․ Ավինյանը՝ ծառերը մաս-մաս փոխարինելու մասին
 Ծառերի հետ կապաված մեզ մոտ հուզական ֆոնը շատ բարձր է։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Իր ծննդյան օրերի մատույցներում Ալիևի մոտ կրկին պոստկլիմաքսյան սինդրոմ է։ Սեփական ջեբի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում
«Գիտական ապացույցների աճող քանակի պատճառով իր գոյությունը հաստատող առցանց խաղերի հետ կապված խանգարումը (Online gaming disorder; OGD)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
«Իմնեմնիմի» պոդքասթի ամանորյա թողարկման հյուրը Բագրատ Սրբազանն է։ Այս մասին տեղեկացրել է հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Դեռ աշխատելու տեղ ունենք. Ավինյան
«Այն դժվարությունները, որոնք ունենք, երևանցիները մեզ հետ հաղթահարում են»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok...
Աղբյուր` Panorama.am
17:44
Խորենացի փողոցում վթարի ենթարկված մոտոցիկլավարը մահացել է
Մայրաքաղաքի Խորենացու փողոցում դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին  միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
16:35
Հանրային հ/ը որդեգրած գործելաոճի պայմաններում՝ Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը
Մայր Աթոռից հայտնում են, որ  նպատակահարմար չեն համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը դեկտեմբերի 31-ին ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չարենց, Իսահակյան, մյուսներ ... իրենց ներդրումն ունեն, այդ ամենի համար ենք պայքարում, ոչ միայն մեզ համար. Էդուարդ Միլիտոնյան
Հայաստանի ստեղծագործական միությունների, մասնավորապես Գրողների և Նկարիչների միությունների շենքերի  հարցով ՀՀ դատախազության ՀՀ վարչական...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ռուբեն Մուրադյանը՝ տեսախցիկների վերաբերյալ նոր օրինագծի մասին. Թվային կոնցլագերը հենց սա է
Կիբերանվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանն ուշադրություն է հրավիրում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած տեսախցիկների...
Աղբյուր` Panorama.am
16:12
ՔՊ-ականին պատկանող ընկերությանը վճարել են նախատեսվածից ավելի շատ. Չախոյանի ահազանգը
«Երևանյան լճի աջակողմյան ափամերձ տարածքի բարեկարգման աշխատանքների աճուրդին/тендер-ին «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ն 166.259.798 դրամ գնային...
Աղբյուր` Panorama.am
15:58
Ժաննա Անդրեասյան. Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը
«Տարին շատ բարդ էր, քանի որ չափորոշչի ներդրումն իրականացվել է դպրոցների 12 դասարաններից 7-ում։ Շատ կարևոր է, որ լինենք դպրոցների կողքին և...
Աղբյուր` Panorama.am
15:44
Հայաստանի նախագահության ժամանակ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր. Փաշինյան
«Ավարտվում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամկետը»,- Սանկտ Պետերբուրգում...
Աղբյուր` Panorama.am
15:33
ՊԵԿ. Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Պեսկով. Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով
Կորոնավիրուսով վարակված Նիկոլ Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ-ի այսօրվա գագաթնաժողովին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
15:04
Պուտին. Նիկոլ Վովայիչը պետք է որ կապի մեջ լինի
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԵԱՏՄ գագաթաժողովը։ Արարաողակարգային լուսանկարահանմանը Հայաստանից մասնակցում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։...
Աղբյուր` Panorama.am
14:41
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում և մարզերում. ՆԳՆ-ն մանրամասներ է հրապարակում
Ներքին գործերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 19-ից իրականացրել է երթևեկության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}