Աբխազիան պետք է միջանցք բացի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար. Ախրա Ավիձբա
Աբխազիայի դե ֆակտո նախագահի միջազգային հարցերում նախկին խորհրդական Ախրա Ավիձբան հայտարարել է, որ Աբխազիան պետք է միջանցք բացի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
«Դժվար իրավիճակում մարդկանց պետք է օգնության ձեռք մեկնենք, ինչպես դա բազմիցս արել են մեր նախնիները»,- գրել է Ավիձբան իր ֆեյսբուքյան էջում:
Ավիձբայի խոսքով՝ իր հայրենակիցները, քաղաքական ուժերն ու Աբխազիայի հայ համայնքը դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիային պետք է դիմեն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այսօրվա հանդիպման ընթացքում քննարկել միջանցքի հարցը Արցախի փախստականների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան