
Ձերբակալվել է լեգենդար Աշոտ Երկաթը
«Քիչ առաջ ձերբակալվել է լեգենդար Աշոտ Երկաթը»,- ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը։
Նա իր էջում մի լուսանկար է հրապարակել ու մանրամասնել, որ աջից ու ձախից իր որդիներն են:
«Աջից Ֆիզուլիում 3 շաբաթ շրջափակման մեջ կռիվ տված Տարոնն է, ով համեստաբար թույլ չէր տվել, որ ես իր անունը նշեմ պատմելիս, թե ինչ դժողքի միջով էր անցել նա այդ դիրքերը զբաղեցնելիս:
Հ.Գ. Hայրը որդուն այդ դիրք ուղարկելիս խաբել ասել էր, որ թշնամին 3 կողմից է ոչ թե 4... որ «անիմաստ խուճապի չմատնվեն»...»,- գրել է նա։