Այսօրվանից անվճար հիմունքներով Երևանից Ստեփանակերտ կուղևորվեն մարդատար ավտոբուսներ՝ տեղափոխելով արցախցիներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրում է.
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր ընդունել եմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ով կամավորական ջոկատի կազմում հերթապահություն էր իրականացնում Արցախի պաշտպանական դիրքերում:
Քննարկել ենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մայրաքաղաք Ստեփանակերտում եղած ավերածությունների շուտափույթ վերականգնման-վերակառուցման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Պարոն Մարությանը պատրաստակամություն է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանն իր բաժին կարևոր մասնակցությունը կունենա, և շատ շուտով Ստեփանակերտ կգործուղվեն կոմունալ ծառայությունների ուղղությամբ մասնագիտացված խմբեր: Իսկ նոյեմբերի 13-ից կանոնավոր կերպով ամեն օր անվճար հիմունքներով Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Ստեփանակերտ կուղևորվեն մարդատար ավտոբուսներ, որոնք Արցախ կտեղափոխեն բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի պատճառով ստիպված ապաստանել էին Երևանում կամ ՀՀ մարզերում»։
Հարակից հրապարակումներ`
- Ասում են՝ գնացեք Արցախ, ո՞ւր գնամ, գնամ թուրքի հետ ապրե՞մ. Արցախցի կին
- Էս երեխեքին ո՞վ պետք է պահի, չգիտեմ՝ ո՞նց պահեմ էս երեխեքին. Արցախցի կինը՝ Ազատության հրապարակում
- Արցախցի լրագրողը՝ Արայիկ Հարությունյանին. Իմ աչքերի մեջ նայելով ասեք, որ մեր բանակը բարոյալքված էր, ես Ձեր պատասխանը կտամ...էն էլ հունց...
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան