Մարդն այսօր պարտվել է խայտառակ ձևով, տվել է տարածքները, 1300-ից ավելի զոհ, ես ամաչում եմ․ Գ․ Ծառուկյան
«Ինձնից ամաչում են, վախենում են, չեն կարողանում աչքերիս մեջ նայել, դրա համար էլ չեն թողնում ԱԱԾ-ից տուն գնամ: Ամոթ է, գետինը մտնեն ավելի լավ է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով իրեն ԱԱԾ հրավիրելու փաստին։
Նա նշեց՝ ամաչում է, որ հայ է, որ այսպիսի վարչապետ ունենք։
«Ես ամաչում եմ, որ պարտված վարչապետը, այս երկրի գերագույն հրամանատարը, որ այսպիսի ամոթալի վիճակում ամբողջ ազգին դրել է, ամոթ է: Հարց չեն կարողանում լուծել՝ ասելով հպարտ քաղաքացիներ: Եթե մարդն այսօր պարտվել է խայտառակ ձևով, տվել է տարածքները, 1300-ից ավելի զոհ է տվել, ես ամաչում եմ: Այսօր նորից բարձրաձայն ասում եմ ՝ ցանկացած մարդ անօրինականության համար պատասխան է տալու, սա երկար չի տևելու, թող մարդիկ խելքի գան»,- նշեց Գագիկ Ծառուկյանը։