Միացյալ Նահանգները շարունակելու է Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը
Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը կրկին հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի Իրանի Իսլամական Հանրապետության վրա առավելագույն ճնշում գործադրելու իր քաղաքականությունը: Այս մասին գրում է Pars Today-ը։
Աբրամսը նշել է, որ Թրամփի կառավարման վերջին օրերին Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ, հավելելով, որ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը կշարունակվի, քանի դեռ Իրանը բանակցելու պատրաստակամություն չի հայտնել:
Իրանի հարցով ԱՄՆ-ի կառավարության հատուկ ներկայացուցիչը հավելել է, որ առավելագույն ճնշման քաղաքականության տնտեսական ռազմավարությունը «համապատասխան լծակ» է ապահովում ԱՄՆ-ի հաջորդ նախագահի համար:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմից անօրինական դուրս գալուց հետո (8 մայիսի, 2018 թ.) Միացյալ Նահանգները համապարփակ արշավ է սկսել Իրանի դեմ, կիրառելով առավելագույն ճնշման քաղաքականություն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան