Միքայել Մինասյան. Ինչպես առանց պատերազմը վերսկսելու փորձել մեղմել աղետի հետևանքները
Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.
«Ինչպես առանց պատերազմը վերսկսելու փորձել մեղմել աղետի հետևանքները կամ խորհուրդ դավաճանների և դեբիլների իշխանությանը.
Քանի որ իսկապես հաշված օրեր են մնացել, ապա փորձեմ լինել հնարավորինս պրակտիկ ու լակոնիկ։ Տալիս եմ փոքր օրինակ Դավիդավանքի վրա, թե արդյոք հնարավո՞ր է պահել 9-րդ դարի մեր միջնադարյան հրաշքը։
Միանշանակում հայտարում եմ՝ այո՛։
Հաշվի առնելով, որ Դադիվանքը գտնվում է Մարտակերտի և Քարվաճառի շրջանների սահմանին, ապա հնարավոր է.
1.Պայմանավորվել ռուս խաղաղապահների հետ և նրանց վերահսկողության դիտակետը դնել Դադիվանքից հետո՝ նրանց վերահսկողության գոտին ընդգրկելով նաև վանական համալիրը։
2. Հիշել, որ դեռ ունենք արտգործնախարարություն և զրուցել Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ։ Հիմնավորել վանական համալիր պատմական, մշակութային և հոգևոր նշանակությունը և Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ ձեռք բերած պայմանավորվածությունն ամրագրել ռուս խաղաղապահների պարտականությունների մեջ։
3. Հիշել, որ դեռ ունենք մշակույթի նախարարություն և պայմանավորվել ՄԱԿ-ի, ՅՈւՆԵՍԿՕ-ի, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման միջազգային կազմակերպությունների հետ, հիշեցնել, թե ինչ են արել ադրբեջանցիները Ջուղայի խաչքարերի հետ, և պայմանավորվել համատեղ կոչով՝ Դադիվանքը մտցնել միջազգային հոգածության դիտակետ։
4. Հիշենք, որ դեռ ունենք պաշտպանություն նախարարություն, որի ղեկավարության հիմնական առաքելությունը պիտի լինի ոչ թե հեռուստահարցազրույցներով Նիկոլին պաշտպանելը, այլև մեր հայրենիքը։ ՊՆ-ն և ՊԲ-ն պետք է զորքը վերադարձնեն ու կանգնեցնեն ուղիղ Դադիվանքի մոտ՝ ստիպելով խաղաղապահներին այդտեղ կանգնել։
5. Եվ ամենավերջում՝ դա հնարավոր է անել հենց հիմա նաև ներքին կարգով, ուղղակի պայմանավորվելով ռուսաստանյան խաղաղապահների հրամանատարի հետ և արդյունքում կանգնեցնելով բոլորին փաստի առաջ։
Սա որպես խորհուրդ ատելության վիժվածքների իշխանությանը և որպես փոքրիկ օրինակ տգետներին, թե ինչ կարելի է անել նույնիսկ հիմա։
Իսկ կարելի է անել աներևակայելի շատ բաներ։ Ու կարելի է փրկել բազմաթիվ «դադիվանքներ»։ Դրա համար մնաց 2 օր։
Հ.Գ. Հույս ունեմ, որ գոնե Դադիվանք կկարողանաք պահել»։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Սրանք խելագառ են ու խելագառության եզրին են հասցրել մի ամբողջ երկիր
- Միքայել Մինասյան. Չե՛ն մարսելու
- Միքայել Մինասյան. Սա՞ էր ձեր պատկերացրած «Նոր Հայաստանը»՝ առանց Արցախի, առանց Մեղրիի
- Միքայել Մինասյան. 7 փաստ, թե ինչ կարող էր անել Նիկոլը, բայց ստորաբար չարեց
- Միքայել Մինասյան. Թաքուն հայրենիք հանձնած դավաճանությունը չդատապարտելով ինքներդ եք դառնում դավաճան
- Միքայել Մինասյան. Ունենք ընդամենը 4 օր մեզ պարտադրված իրավիճակը շտկելու համար
- Միքայել Մինասյան. «Երկիր աղետյալ». ինչ եղավ և ով է մեղավոր այս դժոխքի համար
- «Հրապարակ». Շուշիի մարտերի հրամանատարությունն իրականացրել է Արցախի ՊԲ նորանշանակ հրամանատար Միքայել Արզումանյանը
- Միքայել Մինասյան. Ստորագրեց. 7 շրջանները տվեց
- Միքայել Մինասյան. Ստորագրեց… չհասցրեցինք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին