«Պատերազմում՝ ինչպես պատերազմում» սկզբունքի դեպքում Մի-24-ի հետ կապված միջադեպի արձագանքը ջախջախիչ կլիներ. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան ակնկալում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավաստիացումների շուտափույթ իրականացում `Հայաստանի երկնքում խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռի հետ կապված միջադեպը հետաքննելու և պատասխանատուներին պատժելու ուղղությամբ: Այս մասին հինգշաբթի օրը ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ արտգործնախարարությունում՝ մեկնաբանելով Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի արտահայտած խոսքերը:
Վերջինս հայտարարել էր. «Պատերազմում՝ ինչպես պատերազմում, կարող է ամեն ինչ պատահել»:
«Մենք ակնկալում ենք նախագահ Ալիևի՝ միջադեպը հետաքննելու և մեղավորներին պատժելու հավաստիացումների արագ կատարում: Մենք ելնում ենք նրանից, որ ադրբեջանական կողմը ողբերգական միջադեպի հետ կապված այլևս իրեն ոչ մի երկիմաստ հայտարարություն թույլ չի տա»,- նշել է դիվանագիտական գերատեսչությունը:
Նախարարությունը շեշտել է, որ եթե Ռուսաստանը հավատարիմ մնար «պատերազում՝ ինչպես պատերազմում» սկզբունքին, ապա Մի -24-ի հետ կապված միջադեպի արձագանքը ջախջախիչ կլիներ: «Մոսկվայում Բաքվի խոսքերն ընկալվել են, որպես մեղավորության ընդունում և ներողություն հայցում»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից:
Հիշեցնենք, որ Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի հետ սահմանի մոտակայքում Հայաստանի օդային տարածքում խոցվել էր ռուսական Մի -24 ուղղաթիռ: Անձնակազմի երկու անդամ զոհվել է, ևս մեկը վիրավորվել է: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը խոստովանեց, որ ուղղաթիռը սխալմամբ խոցվել է իրենց զինված ուժերի կողմից և Բաքուն պատրաստ է փոխհատուցել Մոսկվային:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա